ՀՀ կառավարությունն ապակենտրոնացում է կատարելու որոշումներ ընդունելիս. վարչապետ
23.10.2016,
13:02
Հայաստանի կառավարությունը որոշումներ ընդունելիս ապակենտրոնացման սկզբունքով կառաջնորդվի:

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի կառավարությունը որոշումներ ընդունելիս ապակենտրոնացման սկզբունքով կառաջնորդվի, ասաց Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը:
«2600 կառավարության որոշում կա տարեկան մոտավորապես, որտեղ կարող է լինել երեք աշխատատեղ ստեղծելու, արտաքին գործերի նախարարությանը մեկ հատ բջջային հեռախոս տալու վերաբերյալ և այլն: Կամայական կոլեգիալ որոշում պահանջում է մի քանի նախարարների, գերատեսչությունների ղեկավարների ամփոփում, վիզա»,- ասաց նա շաբաթ օրը մի քանի հեռուստաընկերությունների տված հարցազրույցում:
Այդ կապակցությամբ վարչապետը նշեց, որ այդ պատճառով որոշակի լիազորություններ կառավարության դաշտից տարվելու է դեպի նախարարություններ, որտեղ բալանսավորում կա և որտեղ արդեն հասկանալի է դառնում ՝ եթե չի կատարվում, ով է մեղավոր:
Նա միաժամանակ ավելացրեց, որ կոլեգիալ որոշումների մեջ մեծ վտանգ կա, եթե այդ որոշումը սխալ է կամ չի կատարվում, վերջում չես կարող հասկանալ ով է պատասխանատու, ումից պահանջես և այսպես կոլեկտիվ անպատասխանատվության մի միջավայր է ստեղծվում:
Խոսելով այդ համատեքստում իր խոսքերի համար պատասխատվության իր բաժնի և այն մասին, թե ինքը մենեջեր է, թե ոչ՝ Կարապետյանն ընդգծեց, որ մենեջերը նույնպես ունի պատասխանատվության իր բաժինը:
«Այս պաշտոնին ինձ հրավիրել է Հանրապետության Նախագահը՝ Սերժ Սարգսյանը, և Հայաստանի Հանրապետական կուսակցությունը: Հետևաբար, ես, իհարկե, պատասխանատու եմ և ես չեմ ուզում իմ պատասխանատվության մի մասը Հանրապետական կուսակցության վրա բարդեմ: Իրենք ինձ հետ համապատասխանատու են, և ես ինձանից որևիցե պատասխանատվություն չեմ հանում»,- ասաց վարչապետը: -0-