ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ՀՀ արտաքին գործերի նախարարությունում Հայաստանում ներկայացված բոլոր դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներին ներկակացրել է հայկական կողմի զինվորականների ու քաղաքացիական անձանց նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի խոշտանգումներն ու անմարդկային վերաբերմունքը՝ մասնագիտական մշակված ապացույցներով ու վերլուծությամբ:
Загружается новость ... "Лево"
«Ակնհայտ է, որ Ադրբեջանի իշխանություններն արհեստական ձգձգում են այդ գործընթացը, առաջացնում են խոչընդոտներ՝ հայ հասարակությունում լարվածությունը մեծացնելու ու հոգեկան տառապանքներ պատճառելու նպատակով: Ներկայացրել եմ, որ նույն համոզմունքն ունի նաև Արցախի գործընկերս՝ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը»,- գրել է նա Facebook-յան իր էջում:
Օմբուդսմենը նշել է,, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ միասին հիմնավորել ենք, որ այսօր գլխավոր հարցը գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների վերադարձն ու զոհվածների մարմինների փոխանակումն է:-0-