ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը և նրա խորհրդական Արթուր Բաղդասարյանը հունվարի 11-14-ը կայցելեն Մոսկվա, հայտնում է էլեկտրոնային կառավարման կայքը:
Նշվում է, որ այցի նպատակն է մասնակցել Ռուսաստանի Դաշնության դատախազության աշխատակցի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառումներին: - 0--