ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Շաբաթ օրը՝ դեկտեմբեր ի26-ին տեղի է ունեցել ՌԴ և ՀՀ ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Արա Այվազյանի հեռախոսազրույցը: Այս մասին հաղորդվում է Ռուսաստանի ԱԳՆ կայքում:
Կողմերը շարունակել են մտքերի փոխանակումը երկկողմ, տարածաշրջանայն և միջազգային օրակարգի ընթացիկ հարցերի շուրջ: Հատուկ ուշադրության է արժանացել Լեռնային Ղարաբաղի խնդիրներին՝ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների կողմից ստորագրված հայտարարության դրույթների կատարման համատեքսատում: -0-