ՀՀ ԱԳՆ–ն դատապարտել է Իրանի վրա իրականացված միակողմանի հարձակումը

13.06.2025, 11:49
ՀՀ ԱԳՆ–ն դատապարտել է Իրանի վրա հարձակումը և կոչ արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները
ՀՀ ԱԳՆ–ն դատապարտել է Իրանի վրա իրականացված միակողմանի հարձակումը

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ ԱԳՆ–ն դատապարտել է Իրանի վրա հարձակումը և կոչ արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները։

Իսրայելը գիշերը հարձակվել է Իրանի վրա, ինչի հետևանքով կան զոհեր և տուժածներ։

«Իրանի դեմ միակողմանի հարձակումը լուրջ մտահոգության տեղիք է տալիս։ Հատկապես այն պատճառով, որ դրանք տեղի են ունեցել բանակցությունների հաջորդ փուլի նախօրեին, ինչը սպառնալիքի տակ է դնում խաղաղ ջանքերը, տարածաշրջանային կայունությունը և գլոբալ խաղաղությունը», - նշվում է ՀՀ արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ X-ում։

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է նման գործողությունները և կոչ արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և պահպանել միջազգային իրավունքը։