ՀՀ ԱԳ նախարարը Բրյուսելում կմասնակցի ԵՄ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպմանը

15.12.2025, 11:00
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 15-ին աշխատանքային այցով գտնվելու է Բրյուսելում
ՀՀ ԱԳ նախարարը Բրյուսելում կմասնակցի ԵՄ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպմանը

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․     Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 15-ին աշխատանքային այցով գտնվելու է Բրյուսելում։

«Նա մասնակցելու է ԵՄ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպմանը»,- հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ՝ Անի Բադալյանը։