Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունների մեջ չի մտնում․ Փաշինյան

13.03.2025, 23:27
Մեր պաշտոնական դիրքորոշումն այն է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունների մեջ չի մտնում այսօր, ասել է Փաշինյանը թուրքական լրատվամիջոցներին
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունների մեջ չի մտնում․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Մեր պաշտոնական դիրքորոշումն այն է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունների մեջ չի մտնում այսօր, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում։

Նրա խոսաքով, Հայաստանում այսօր շահարկվում է, որ Մեծ Եղեռնը մոռացված է։

«Հայաստանում և հայության շրջանում դա անառարկելի ճշմարտություն է։ Այսինքն, ուղղակի մեր իրականության մեջ հնարավոր չէ դա կամ ժխտել, կամ ուրանալ, որովհետև դա բոլորիս համար անուրանալի ճշմարտություն է, բայց խոսքը դրա մասին չէ։ մենք պետք է մտածենք առաջին հերթին տարածաշրջանային խաղաղության մասին, և դա է դասը իմ ընկալմամբ, որը մենք պետք է վերցնենք պատմությունից:

Եվ ես այս դահլիճում, այս սենյակում 2020 թվականին հարցազրույց եմ տվել տեղական հայաստանյան հեռուստաընկերություններից մեկին, որը հարց է տվել ինձ, իսկ արդյոք կա այդպիսի հնարավորություն, որ Թուրքիան սպառնալիք չլինի Հայաստանի անվտանգության համար։ Եվ իմ պատասխանը եղել է այն, որ այո, մենք պետք է այդ հարցը դնենք և այդ հարցին փորձենք պատասխանել, որովհետև ենթադրում եմ, որ Թուրքիան էլ նույն հարցը տալու է Հայաստանի վերաբերյալ», – ասել է Փաշինյանը։