Հայաստանը պարտավորություն ունի իր նպաստը բերելու ցեղասպանության կանխարգելման միջազգային ջանքերին. Նալբանդյան
04.12.2015,
11:08
Հայաստանը բարոյական պարտավորություն ունենք՝ մեր նպաստը բերելու մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կանխարգելման միջազգային ջանքերին, ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանը բարոյական պարտավորություն ունենք՝ մեր նպաստը բերելու մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կանխարգելման միջազգային ջանքերին, ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը` ելույթ ունենալով ԵԱՀԿ երկրների ԱԳՆ ղեկավարների խորհրդի 22–րդ նիստում։
«Որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդ` մենք բարոյական պարտավորություն ունենք՝ մեր նպաստը բերելու մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կանխարգելման միջազգային ջանքերին»,– ասել է Նալբանդյանը։ Ինչպես հայտնում է արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը, նշելով, որ 2015 թվականին նշվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, Նալբանդյանն ընդգծել է, որ ողջ աշխարհը դատապարտեց այս ոճրագործությունը, իր համերաշխությունը, աջակցությունը հայտնեց հայ ժողովրդին, իսկ դեկտեմբերի 9-ին առաջին անգամ կնշվի Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության միջազգային օրը:
ՄԱԿ–ի Գերագույն ասամբլեան սեպտեմբերի 11–ին ընդունել է Հայաստանի նախաձեռնախ բանաձևը դեկտեմբերի 9–ը Ցեղասպանությունների զոհերի հիշատակի և այդ հանցագործոթւյան կանխարգելման օր հայտարարելու մասին։ Նախաձեռնության հիմքն այս տարվա մարտի 27–ին Հայաստանի ներկայացրած և ՄԱԿ–ի մարդու իրավունքների խորհրդի կողմից միաձայն ընդունված ցեղասպանության կանխարգելման բանաձևի դրույթներն են։
Նալբանդյանի խոսքով, այսօր Հայաստանը չի կարող անտարբեր մնալ Դաեշի, Ալ-Նուսրայի, այլ ահաբեկչական խմբավորումների և օտարերկրյա ահաբեկիչ զինյալների կողմից նման հանցագործությունների կրկնության նկատմամբ:
«Երկու տարի առաջ Հայաստանը ԵԱՀԿ շրջանակներում դատապարտեց Իրաքում և Սիրիայում այդ խմբերի կողմից իրականացված վայրագությունները, մասնավորապես՝ ազգային և կրոնական փոքրամասնությունների, ներառյալ՝ մեր հայրենակիցների նկատմամբ Քեսաբում, Դեյր Զորում և այլ վայրերում։ Այն ժամանակ քչերը կարող էին պատկերացնել, թե ահաբեկիչների կողմից իրականացվող բռնությունները ինչ թափ կհավաքեն և կտարածվեն այդ տարածաշրջանից բավականին հեռու գտնվող շատ այլ վայրերում»,– ասել է Հայաստանի ԱԳն ղեկավարը։
Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի, Լյուքսեմբուրգի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Պարագվայի Սենատը,Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-