Հայաստանը մասնակցում է ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
23.12.2015,
10:52
Անկախ պետությունների համագործակցության անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհուրդը հերթական 69–րդ նիստում չորեքշաբթի կկազմի 2016 թվականի համատեղ աշխատանքի ծրագիրը։
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Անկախ պետությունների համագործակցության անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհուրդը հերթական 69–րդ նիստում չորեքշաբթի կկազմի 2016 թվականի համատեղ աշխատանքի ծրագիրը։ Այդ մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, երեքշաբթի հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Միջոցառմանը կմասնակցեն Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի ռազմական գերատեսչությունների ղեկավարներ, ինչպես նաև ԱՊՀ Գործադիր կոմիտեի և ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարության ներկայացուցիչներ։
«Ծրագրվում է ամփոփել ԱՊՀ անդամ պետությունների ռազմական գերատեսչության իրագործման արդյունքները մինչև 2015 թվականը և ծրագրել 2016 թվականի համատեղ աշխատանքը։ Նիստի արդյունքներով որոշումներ կընդունվեն հակաօդային պաշտպանության միավորված համակարգի, կապի համակարգի զարգացման, մարդասիրական ականազերծման ոլորտում գործակցության, ռազմական կադրերի ուսուցման, օպերատիվ և մարտական պատրաստության համատեղ միջոցառումների, ինչպես նաև ԱՊՀ ձևաչափով ռազմամարզական միջոցառումների անցկացման հարցերի վերաբերյալ», – ասվում է հաղորդման մեջ։
Նշվում է, որ նիստի ընթացքում կդիտարկվի պաշտպանության նախարարությունների` տարբեր ուղղություններով ավելի քան քսան հարցեր։
«Կկայանան ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների մի շարք երկկողմ հանդիպումներ, որոնց ընթացքում ենթադրվում է քննարկել ռազմական և ռազմատեխնիկական ոլորտների փոխգործակցության արդիական հարցեր, ինչպես նաև հաստատել 2016 թվականի պաշտպանական գերատեսչությունների գործակցության ծրագրեր»,– նշում է գերատեսչությունը։ -0-