429.51
4.27
395.68
-1
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանը ռուսական զենքի գնումների պատճառով չի հայտնվի ամերիկյան պատժամիջոցների ներքո

18:33
14 Փետրվարի 2018
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանը չի հայտնվի ամերիկյան պատժամիջոցների թիրախում Մոսկվայից սպառազինության գնումների պատճառով։ Այդ մասին չորեքշաբթի հայտնեց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային վերլուծական կենտրոնի տնօրեն Ստեփան Գրիգորյանը։

«Մենք, անկասկած, պետք է հետևենք Ռուսաստանի դեմ ամերիկյան պատժամիջոցների շուրջ իրադարձությունների զարգացումներին, քանի որ դրանք այս կամ այն կերպ կարող են անդրադառնալ Հայաստանի վրա։ Սակայն, ինչ վերաբերում է այդ պատժամիջոցների փաթեթին, ապա կարծում եմ, որ Հայաստանի կողմից ռուսական զենքի գնումների ծավալն այնքան փոքր է, որ այն չի հայտնվի «սպառազինության էական ծավալների» պարամետրերի ներքո»,– ասաց Գրիգորյանը։

Փորձագետի կարծիքով, պատժամիջոցների այդ փաթեթը պաշտոնական Մոսկվայի դեմ ունի ռազմավարական ուղղվածություն և լուծում է Ռուսաստանի` այն շուկաներից բացառելու հարցը, որտեղ Միացյալ Նահանգներն ավանդաբար զենք են մատակարարել։

Загружается новость ... "Право"

«Վերջին տարիներին Ռուսաստանն ավելացրել է իր սպառազինության արտահանման ծավալները ողջ աշխարհով։ Ռուսաստանին հաջողվել է մտնել, օրինակ, Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի շուկաներ, որոնք ավանդաբար եղել են ԱՄՆ–ի ենթակայության ներքո։ Եվ իր պատժամիջոցներով ամերիկացիները փորձում են դուրս հանել Ռուսաստանին այդ շուկաներից»,– ասաց Գրիգորյանը։

Սակայն, փորձագետի կարծիքով, պարզ չէ, թե կազդեն այդ պատժամիջոցներն արդյո՞ք «Ռոսոբորոնէքսպորտ»–ի վրա, քանի որ վերջին տարիներին սպառազինության արտահանումը միայն աճում է։

Միայն 2017 թվականին ամերիկյան պատժամիջոցների պայմաններում «Ռոսոբորոնէքսպորտ»–ը ստորագրել է մոտ 15 մլրդ գումարի պայմանագրային փաստաթղեր աշխարհի 53 երկրների պատվիրատուների հետ։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:19
26 Մարտի 2024
Հայաստանն ակնկալում է, որ Թուրքիայի հռետորաբանությունը նպատակաուղղված չի լինի տարածաշրջանային լարվածության ավելացմանը․ Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանն ակնկալում է, որ Թուրքիայի հռետորաբանությունը նպատակաուղղված չի լինի տարածաշրջանային լարվածության ավելացմանը, այլ կնպաստի տարածաշրջանում երկխոսության ու համագործակցության խթանմանը
10:34
26 Մարտի 2024
Ադրբեջանական ԶԼՄ–ներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են․ ԵՄ հատուկ ներկայացուցիչ
ԵՄ հատուկ ներկայացուցիչը նշել է, որ արբեջանական ԶԼՄ–ներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են
16:01
25 Մարտի 2024
Հայաստանն ու Վրաստանն անվերապահորեն ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը
Փաշինյանը վրացի գործընկեր Իրակլի Կոբախիձեի հետ համատեղ հայտարարության ժամանակ հիշեցրել է հունվարին երկրների միջև ռազմավարական համագործակցության մասին ստորագրված հուշագրի մասին
20:21
21 Մարտի 2024
Փաշինյանը ԵԽ նախագահի հետ քննարկել է Հայաստան–Ադրբեջան խաղաղության գործընթացը
Փաշինյանը հանդիպել է ԵԽ նախագահ Շառլ Միշելի հետ
11:49
21 Մարտի 2024
Փաշինյանը, Եվրոպական հանձնաժողովի նախագահն ու ԱՄՆ պետքարտուղարը կքննարկեն եռակողմ համագործակցության հարցեր
Փաշինյանը, Եվրոպական հանձնաժողովի նախագահն ու ԱՄՆ պետքարտուղարը կքննարկեն եռակողմ համագործակցության հարցեր
14:26
13 Մարտի 2024
Կրեմլից հայտարարել են, որ կպարզաբանեն ՀԱՊԿ–ում ՀՀ–ի անդամակցության հետ կապված իրավիճակը
Կրեմլից արձագանքել են Փաշինյանի հայտարարություններին
12:14
07 Մարտի 2024
Հայաստանի տարածքում ՌԴ նախագահի ընտրությունների մասին
ՌԴ նախագահի ընտրությունները կանցկացվեն մեկ օր՝ մարտի 17–ին 08։00–ից մինչև 20։00–ն։ Հեռահար էլեկտրոնային քվեարկություն նախատեսված չէ
18:01
06 Մարտի 2024
Երևանը Մոսկվային պաշտոնապես տեղեկացրել է, որ «Զվարթնոց» օդանավակայանում պիտի միայն ՀՀ սահմանապահներ լինեն. ԱԽ քարտուղար
Երևանը Մոսկվային պաշտոնապես տեղեկացրել է, որ «Զվարթնոց»-ում պիտի միայն ՀՀ սահմանապահներ լինեն,  հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը