573.17
6.58
485
+25
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանը կոչ է արել ՀԱՊԿ դաշնակիցներին դրսևորել համերաշխություն և փոխաջակցություն

18:47
14 Հուլիսի 2020

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Հուլիսի 14-ին տեղի է ունեցել ՀԱՊԿ Մշտական խորհրդի նիստը, որի ժամանակ ելույթով հանդես է եկել ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Загружается новость ... "Лево"

Վերջինս մանրամասն անդրադարձել է հուլիսի 12-ին սկսած հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան ուղղությամբ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով իրադրության լարմանը, Ադրբեջանի կողմից քաղաքացիական ենթակառուցվածնքերի և բնակչության թիրախավորմանը:

ՀՀ մշտական ներկայացուցիչը նշել է, որ Ադրբեջանի զինված ուժերը հրետակոծում են Չինարիի և Այգեպարի հայկական բնակավայրերի քաղաքացիական ենթակառուցվածքները, ինչի հետևանքով վնասվել են քաղաքացիական օբյեկտները։ Նա հայտնել է, որ տեղեկությունների համաձայն՝ վերջին ժամերի ընթացքում անօդաչու թռչող սարքերը հրետակոծել են Բերդ քաղաքի քաղաքացիական ենթակառուցվածքները։

«Վերջին ժամանակաշրջանում ադրբեջանական կողմը, հակառակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ սադրիչ գործողություններից, թշնամական հռետորաբանությունից զերծ մնալու և հրադադարի ռեժիմն ամրապնդելու կոչերի, հակառակ ՄԱԿ գլխավոր քարտուղարի՝ համաշխարհային զինադադարի հաստատման կոչին, ի աջակցություն որի հանդես են եկել ՀԱՊԿ անդամ պետությունները, շարունակաբար հանդես է գալիս ուժի կիրառման և ռազմական էսկալացիայի սպառնալիքներով, իսկ ներկայումս՝ անգամ փորձելով կյանքի կոչել դրանք։ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրադրության էսկալացիայի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմա֊քաղաքական ղեկավարությունը»,- նշել է ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչը:

Տարածաշրջանային անվտանգության և կայունության պահպանման անհրաժեշտության հարցերի համատեքստում ՀՀ մշտական ներկայացուցիչ Բիյագովը ՀԱՊԿ անդամ-երկրների ներկայացուցիչների ուշադրությունը հրավիրեց Թուրքիայի ԱԳՆ հայտարարության վրա՝ նշելով, որ Հայաստանը խստագույնս դատապարտում է Թուրքիայի՝ մեր տարածաշրջանում անկայունություն հրահրելու փորձերը:

«Ստեղծված իրավիճակը լուրջ անհանգստության և ուշադրության առարկա է ողջ կազմակերպության և նրա անդամներից յուրաքանչյուրի համար, քանի որ կազմակերպության պատասխանատվության գոտում փորձ է արվում ուղղակի ագրեսիա իրականացնել կազմակերպության անդամներից մեկի նկատմամբ: Կոչ ենք անում մեր դաշնակիցներին դրսևորել համերաշխություն և փոխաջակցություն` համահունչ ՀԱՊԿ կանոնադրության ոգուն և տառին։ Այս աննախադեպ իրավիճակը կարևոր փորձություն է դառնում ինչպես մեզնից յուրաքանչյուրի, այնպես էլ Կազմակերպության համար»,- ընդգծել է նա:

Ստեղծված իրավիճակի շուրջ ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը կշարունակի աշխատանքներ տանել ՀԱՊԿ շրջանակներում:

Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման մասին                          

ՀՀ ՊՆ-ի հաղորդմամբ հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո ադրբեջանական զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:

Ավելի ուշ, Ժամը 13:45-ին Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ կրելով, հետ շպրտվել:

Երեկոյան ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից: Կրակոցները պարբերաբար տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են ամբողջ գիշերվա ընթացքում: 

Загружается новость ... "Право"

Հակառակորդի բոլոր փորձերը թիրախավորվել են հայկական զինված ուժերի ստորաբաժանումների կողմից և չեզոքացվել:

Հուլիսի 13-ի առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից տրվել է համարժեք պատասխան:

ՊՆ խոսնակի հաղորդմամբ, հուլիսի 13-ին թեթև մարմնական վնասվածներ են ստացել սահմանին մարտական ծառայություն իրականացնող երկու ոստիկան:

Հուլիսի 14-ի գիշերը ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերից դիտարկվել է հակառակորդի տանկի շարժ, որը հայկական ԶՈՒ-ի կողմից վարված կրակով կասեցվել է։

Այս պահի դրությամբ, ցավոք, հայկական կողմն ունի 4 զոհ: -0-

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
00:27
07 Օգոստոսի 2020
Հետախուզման մեջ գտնվող Լևոն Սարգսյանը տեղափոխվել է Հայաստան
Հետախուզման մեջ գտնվող նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը Ռուսաստանից տեղափոխվել է Հայաստան
10:22
06 Օգոստոսի 2020
Արտակարգ դրության երկարաձգումը խայտառակ որոշում է. Մարուքյան
Էդմոն Մարուքյանը խայտառակություն է որակել արտակարգ դրությունը երկարաձգելու որոշումը
16:48
03 Օգոստոսի 2020
Հայ պատմաբանները հայտնվել են թուրքական ծուղակում. Պատմության ինստիտուտի տնօրենը պարզաբանում է
Հայ պատմաբանները հայտնվել են թուրքական ծուղակում. Պատմության ինստիտուտի տնօրենը պարզաբանում է
12:51
01 Օգոստոսի 2020
Հայաստանը թույլ չի տա Թուրքիային ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում. ԱԳ նախարար
Հայաստանը բոլոր հնարավոր մեթոդներով թույլ չի տա Թուրքիային ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում, հայտարարել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը
16:09
31 Հուլիսի 2020
Տոնոյան. այնպես չէ, որ մենք չենք սպասում հրամանի (ՎԻԴԵՈ)
Տոնոյանը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահի «քանի դեռ ուշ չէ, ազատեք մեր տարածքները» հայտարարությունը. ՎԻԴԵՈ
22:07
29 Հուլիսի 2020
Հայաստանը կասեցնում է Թուրքիայի կողմից ՀՀ տարածք տեսչական այցերը. ԱԳՆ
Հայաստանը կասեցնում է Թուրքիայի կողմից ՀՀ տարածք տեսչական այցերը
21:55
29 Հուլիսի 2020
Վարդանով. Ալիևն այնքան լուրջ կորուստներ կրեց, որ մինչև հիմա ատամներն է կրճտացնում (ՎԻԴԵՈ)
Վարդանովի խոսքով, մենք նախաձեռնողականությունը երևի 20 տարվա մեջ առաջին անգամ վերցրել ենք մեր ձեռքը, և հիմա մենք ենք որոշում` երբ, ոնց. ՎԻԴԵՈ
16:22
29 Հուլիսի 2020
Պատրա՞ստ է, արդյոք Փաշինյանը հանդիպել Ալիևի հետ Տավուշում իրավիճակի սրացումից հետո, վարչապետը մեկնաբանում է (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը նշել է` պատրա՞ստ է, արդյոք, հանդիպել Ալիևի հետ Տավուշում իրավիճակի սրացումից հետո. ՎԻԴԵՈ
15:29
29 Հուլիսի 2020
Տոնոյանը մեկնաբանել է թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների անցկացումը
Տոնոյանը մեկնաբանել է թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների անցկացումը
15:50
28 Հուլիսի 2020
Փաշինյանը մեկնաբանել է «անշնորհակալ» Հայաստանի մասին Մարգարիտա Սիմոնյանի աղմկահարույց հրապարակումը (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը մեկնաբանել է «անշնորհակալ» Հայաստանի մասին Մարգարիտա Սիմոնյանի աղմկահարույց հրապարակումը. ՎԻԴԵՈ
23:53
27 Հուլիսի 2020
Պուտինն ու Էրդողանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակի սրացումը
Պուտինն ու Էրդողանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակի սրացումը