596.72
6.6
503.22
0
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանը դատապարտելի է համարում ԱԳԵԾ-ի՝ «Գյանջա քաղաքի հրթիռակոծման» վերաբերյալ հայտարարությունը

15:21
18 Հոկտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանը դատապարտելի է համարում Արտաքին գործողության եվրոպական ծառայության միակողմանի և կողմնակալ հայտարարությունը՝ «Գյանջա քաղաքի հրթիռակոծման» վերաբերյալ։

ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, հոկտեմբերի 17-ին Արտաքին գործողության եվրոպական ծառայությունը հրապարակել է խոսնակի հայտարարությունը` այսպես կոչված «Գյանջա քաղաքի հրթիռակոծման» վերաբերյալ։

Արդեն երեք շաբաթ է, ինչ Ադրբեջանը վայրագորեն հրետակոծում է Արցախի (Լեռնային Ղարաբաղի) քաղաքներն ու գյուղերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը՝ դիտավորյալ թիրախավորելով քաղաքացիական բնակչությանը և քաղաքացիական ենթակառուցվածքները, պատճառելով տասնյակ զոհեր խաղաղ բնակչության շրջանում և ստիպելով վերջիններիս լքել իրենց հայրենիքը։ Ավելին, Ադրբեջանն արդեն իսկ թիրախավորել և կորուստներ է պատճառել Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող քաղաքացիական բնակչությանը և ենթակառուցվածքներին։ Ներկայիս լայնածավալ ագրեսիային նախորդել են ադրբեջանական ապատեղեկատվության սադրիչ արշավներ, ինչպիսին է այսպես կոչված «Գյանջա քաղաքի հայկական հրթիռակոծման մասին» արշավը։

Տասնամյակներ շարունակ Ադրբեջանն իր հասարակությաունը սնում է ատելությամբ և հայատյացությամբ, ինչի դաժան դրսևորումն է Արցախի ռազմագերիների նկատմամբ իրականացվող խոշտանգումների, անմարդկային վերաբերմունքի և սպանությունների դրվագներ պարունակող տեսանյութերը, որոնք հպարտությամբ շրջանառվում են ադրբեջանական սոցիալական մեդիայի հարթակում։

Անհիմն մեղադրանքներ տարածելով՝ Ադրբեջանը հրաժարվում է պահպանել ԵԱՀԿ Մինսկ խմբի համանախագահ երկրների ղեկավարների կողմից միջնորդավորված կրակի դադարի շուրջ պայմանավորվածությունները և կտրականապես մերժում է հրադադարի վերիֆիկացիայի մեխանիզմների որևէ հնարավորություն, որպեսզի շարունակի պատերազմը։

ԱԳՆ հաղորդմամբ, Եվրոպական միությանը մինչ օրս չի կարողացել հստակ և միանշանակորեն արձագանքել պատերազմի այս հանցագրոծություններին, որոնք իրականացվել են Ադրբեջանի կողմից Թուրքիայի անմիջական մասնակցությամբ, այդ թվում՝ Սիրիայից և Լիբիայից օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղափոխմամբ, և անտեսել է Արցախի ժողովրդի առջև ծառացած գոյաբանական սպառնալիքը, նրա կյանքի իրավունքի կոպիտ խախտումները և Արցախում զարգացող հումանիտար ճգնաժամը։

«Հայաստանը դատապարտելի է համարում այս միակողմանի և կողմնակալ հայտարարությունը, որն Ադրբեջանին «կանաչ լույս» է տալիս անպատժելիորեն շարունակել միջազգային իրավունքի, ներառյալ՝ միջազգային մարդասիրական իրավունքի և միջազգային սովորութային իրավունքի խախտումները»,- նշվում է հաղորդագրության մեջ։-0-

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:55
22 Նոյեմբերի 2020
Պուտինը բացատրել է, թե ինչու Ռուսաստանը Հայաստանին ուղիղ ռազմական օգնություն չի տրամադրել
Պուտինը բացատրել է, թե ինչու Ռուսաստանը Հայաստանին ուղիղ ռազմական օգնություն չի տրամադրել
12:35
22 Նոյեմբերի 2020
Արթուր Դանիելյանն ազատ արձակվեց ձերբակալվածների պահման վայրից (ՎԻԴԵՈ)
«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանն ազատ է արձակվել․ նա նշել է, որ պետք է գնան Քննչական կոմիտե․ ՎԻԴԵՈ
22:05
21 Նոյեմբերի 2020
ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանն ազատ է արձակվել
Ազատ է արձակվել ՀՀ ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը
20:36
21 Նոյեմբերի 2020
Վերջին զարգացումները նաև շատ բան են փոխել տարածաշրջանային կայունության և անվտանգության ընկալման մեջ․ Այվազյանը՝ Լավրովին (ՎԻԴԵՈ)
ՌԴ միջգերատեսչական պատվիրակության` Հայաստան կատարած այցի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ և ՌԴ  արտգործնախարարներ Արա Այվազյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը․ ՖՈՏՈ
17:16
21 Նոյեմբերի 2020
Ռուսաստանն աջակցում է ՀՀ իշխանությունների ուղղությանը՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունները պահելու հարցում. Լավրով
Ռուսաստանն աջակցում է ՀՀ իշխանությունների ուղղությանը՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունները պահելու հարցում. Լավրով
15:46
21 Նոյեմբերի 2020
Փաշինյանը հնչեցրել է լուծում պահանջող հարցեր, Լավրովը՝ վստահություն հայտնել երկկողմ հարաբերություններն առաջ մղելու հարցում (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հնչեցրել է լուծում պահանջող հարցեր, Լավրովը՝ վստահություն հայտնել երկկողմ հարաբերություններն առաջ մղելու հարցում. ՎԻԴԵՈ
14:33
21 Նոյեմբերի 2020
Փաշինյանը հայտնել է, թե ինչպես է անցել Լավրովի հետ հանդիպումը (ՖՈՏՈ)
Փաշինյանը հայտնել է, թե ինչպես է անցել Լավրովի հետ հանդիպումը. ՖՈՏՈ
00:13
21 Նոյեմբերի 2020
«Փաշինյանը պետք է հեռանա». փաստաբանների պալատի նախագահը՝ քաղաքականության մեջ սխալների և արցախյան պատերազմի մասին
«Փաշինյանը պետք է հեռանա». փաստաբանների պալատի նախագահը՝ քաղաքականության մեջ սխալների, արցախյան պատերազմի և Թուրքիայի վտանգի մասին
00:02
21 Նոյեմբերի 2020
Պուտինը զգուշացրել է Արցախի շուրջ համաձայնության խախտման վտանգավոր հետևանքների մասին
Պուտինը զգուշացրել է Արցախի շուրջ համաձայնության խախտման վտանգավոր հետևանքների մասին
17:15
20 Նոյեմբերի 2020
Որոշ հայեցակարգային ուղղություններ վերանայման կարիք ունեն․ Տոնոյանը գնահատել է արցախյան 2-րդ պատերազմի ընթացքում իր կատարած աշխատանքը
ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում գնահատել է նաև իր աշխատանքը Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում
15:24
20 Նոյեմբերի 2020
Նախարարությունից մեկնաբանել են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի լուրերը
Նախարարությունից մեկնաբանել են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի լուրերը
14:24
20 Նոյեմբերի 2020
Վանեցյանը РБК-ին հայտնել է ՀՀ վարչապետի պաշտոնում ընդդիմության թեկնածուների ու Փաշինյանի վրա ճնշման մեթոդների մասին
Արթուր Վանեցյանը РБК-ին տված հարցազրույցում ասել է, որ հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա