Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավորությունը չի բացառվում. Նալբանդյան

09.12.2016, 20:43
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը չի բացառվում:
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավորությունը չի բացառվում. Նալբանդյան
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը չի բացառվում, բայց դրան պետք է լրջորեն պատրաստվել, ուրբաթ լրագրողներին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։

«Հանդիպումը չի բացառվում է։ Բայց նմանատիպ հանդիպումներին պետք է ավելի մանրամասն պատրաստվել, մինչդեռ հարևան երկրից անմիջապես Համբուրգից առաջ (ԵԱՀԿ ԱԳՆԽ նիստ) հայտարարություններ են հնչում, որ միջազգային իրավունքը ոչինչ է, կարևորն ուժի կիրառումն է»,– ասաց Նալբանդյանը։

Ըստ նրա, այդ հայտարարությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանն ամբողջովին կտրված է իրականությունից։

«Երկրի ղեկավարության այդպիսի հայտարարություններն իրականությունից կտրված լինելու լուրջ ցուցանիշ են։ Համանախագահների առաջարկած կարգավորման տրամաբանությունը և այն տրամաբանությունը, որով առաջնորդվում է ադրբեջանական կողմը, չեն համընկնում, հակառակը, դրանք հակասում են միմյանց»,– նշեց ԱԳՆ ղեկավարը։

Այնուամենայնիվ, նրա խոսքով, պետք է շարունակել խնդրի` բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացը։

Խոսելով նախօրեին Համբուրգում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ կայացած Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման մասին` Նալբանդյանը նշեց, որ այն ինքնին կարևոր է, քանի որ նախորդ նմանատիպ հանդիպումն անցկացվել է մոտ հինգ ամիս առաջ։

Ըստ նրա, նմանատիպ բանակցությունների օրակարգը հասկանալու համար պետք է հաշվի առնել համանախագահների հայտարարությունները։

«Նրանք հայտարարում են, որ վճռականորեն քննադատում են ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը։ Պարզ է, թե ում է դա հասցեագրված, քանի որ մենք միշտ ուժի չկիրառման կողմն ենք, իսկ Ադրբեջանը փորձում է խուսափել այդ սկբունքից։ Նա գնացել է ոչ միայն ուժային մեթոդների, այլ նաև խաղաղության դեմ հանցագործության, քանի որ ապրիլի սկզբին լայնածավալ ագրեսիա է իրականացրել»,– ասաց ԱԳՆ ղեկավարը։ -0-