Հայաստանի նախագահը հանդիպել է Սերժ Սարգսյանի և Կարեն Կարապետյանի հետ

28.04.2018, 14:26
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպումներ է ունեցել Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀԿ փոխնախագահ Կարեն Կարապետյանի հետ:
Հայաստանի նախագահը հանդիպել է Սերժ Սարգսյանի և Կարեն Կարապետյանի հետ
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպումներ է ունեցել Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀԿ փոխնախագահ Կարեն Կարապետյանի հետ` ներքաղաքական լարվածությունը թուլացնելու և լուծումներ գտնելու նպատակով, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, Հանրապետության նախագահը հույս ունի, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի գտնել փոխընդունելի լուծում:

Загружается новость ... "Право"

«Նախագահը ողջունում է Վեհափառ Հայրապետի հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ: Նա միաժամանակ քաջալերում է բոլոր քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների և անհատների ջանքերը, որոնք ուղղված են ստեղծված իրավիճակում տրամաբանական և ողջամիտ հանգուցալուծման հասնելուն»,- ասվում է հաղորդման մեջ: