ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպում կանցկացնի Մյունխենում, հինգշաբթի ճեպազրույցում ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի Մյունխեն, որտեղ փետրվարի 15-17–ը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին, որի շրջանակում ծրագրվում են նաև հանդիպումներ տասնյակ երկրների ԱԳՆ ղեկավարների և այլ գործընկերների հետ։
Загружается новость ...
"Право"
«Մյունխենյան համաժողովի շրջանակում ենթադ
րվում է մի շարք քաղաքական շփումների, մասնավերապես, Գերմանիայի, Հարավային Կորեայի, Բելգիայի, Պակիստանի, Մոնղոլիայի, Հայաստանի, Խորվաթիայի, Ճապոնիայի ղեկավարների հետ երկկողմ հանդիպումների անցկացում»,– ասել է Զախարովան։
Մյունխենի անվտանգության համաժողովը հեղինակավոր և ազդեցիկ հարթակ է, որին ամեն տարի հավաքվում են համաշխարհային քաղաքական և հասարակական գործիչներ` ոլորտի արդիական մարտահրավերներն արտացոլող հարցերի քննարկման նպատակով։ Համաժողովին ընդհանուր առմամբ կմասնակցեն անվտանգության քաղաքականության բնագավառի 600 փորձագետներ, ինչպես նաև պետությունների և կառավարությունների 35 ղեկավարներ, պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունների 80 ղեկավարներ։ -0-