Հայաստանի և ՌԴ ԱԳ ղեկավարները քննարկել են օրակարգի մի շարք հարցեր
20:22
18 Մարտի 2019
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը երկուշաբթի հեռախոսազրույց է ունեցել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ: Այդ մասին հայտնում է հայկական արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը։
Քննարկվել են հայ-ռուսական դաշնակցային օրակարգին, երկկողմ և բազմակողմ հարթակներում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: -0-
Երևանը Մոսկվային պաշտոնապես տեղեկացրել է, որ «Զվարթնոց»-ում պիտի միայն ՀՀ սահմանապահներ լինեն, հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը
«Ապրելու երկիր» ընդդիմադիր կուսակցության անդամ Մեսրոպ Առաքելյանը պատրաստվում է դիմել ՍԴ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործունեությունն արգելելու համար