Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ձեռքբերումը ներառված է Թրամփի 365 հաղթանակների ցանկում
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Սպիտակ տունը հրապարակել է «365 հաղթանակ 365 օրում» ցանկը, որում ներառել է ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի ձեռքբերումները նախագահության մեկ տարվա ընթացքում։
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու միջնորդությունը զբաղեցնում է 143-րդ հորիզոնականը և հրապարակված է «Ամերիկյան առաջնորդության վերականգնումը համաշխարհային ասպարեզում» բաժնում։
TRIPP–ի մասին
«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարօրության» (TRIPP) նախագծի շուրջ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Հայաստանի, ԱՄՆ-ի և Ադրբեջանի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանի, Դոնալդ Թրամփի և Իլհամ Ալիևի միջև և ամրագրվել է 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված եռակողմ հռչակագրով։
Դեկտեմբերի 10-ին Փաշինյանը հայտարարել է, որ անհրաժեշտ ենթակառուցվածքների՝ երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհների, նավթամուղների ու գազամուղների, ինչպես նաև օպտիկամանրաթելային մալուխների զարգացման իրավունքը կստանա հայ-ամերիկյան «TRIPP Company» համատեղ ձեռնարկությունը, որը կգրանցվի Հայաստանում։ Իրականացման և շինարարության փուլը նախատեսվում է սկսել 2026 թվականին։

