Հայաստանը չի պատրաստվում վերաձևակերպել իր դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանը չի պատրաստվում վերաձևակերպել իր դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Այսպես է նա մեկնաբանել Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում Եվրոպական Միության դեսպանների՝ Երևանում կայացած տարածաշրջանային հանդիպման բացման ժամանակ արված իր հայտարարություններն այն մասին, որ գործող անվտանգության ճարտարապետությունն անարդյունավետ է։ Նա նաև պատասխանեց այն հարցերին, թե արդյոք նման հայտարարության ֆոնին պետք է ակնկալել, որ Երևանը կվերաձևակերպի իր հարաբերությունները Ռուսաստանի հետ, և արդյոք Հայաստանը նոր գործընկերներ կփնտրի Եվրոպայում։
«Մեր պարտավորությունները, իրավունքներն ու մտադրությունները միմյանց նկատմամբ հստակ գրված են թղթի վրա, ստորագրված և վավերացված։ Ոչ ոք դրանք չի չեղարկել։ Միևնույն ժամանակ, հայտնի է, որ հայկական կողմը մտահոգված է, որ նախատեսված միջոցառումները միշտ չէ, որ իրականացվել են և ոչ ամբողջությամբ», - ասաց Միրզոյանը։
Նրա խոսքով՝ կարելի է քննարկել սահմանված մեխանիզմների կիրառման արդյունավետության հարցը։
«Սակայն մեր օրակարգում այս մեխանիզմների և ընդհանրապես հարաբերությունների վերաձևակերպման հարցը չկա։ Իհարկե, մեր հարաբերությունների հարց կա բազմակողմ միավորումների շրջանակում, օրինակ՝ ՀԱՊԿ-ում։ Գաղտնիք չէ, որ մենք գոհ չենք ՀԱՊԿ-ի արձագանքից շատ կոնկրետ իրադարձությունների նկատմամբ։ Հայտնի է, որ մենք սառեցրել ենք մեր գործունեությունը այս կազմակերպությունում։ Ես հեռուն գնացող եզրակացություններ չէի անի», - ասաց Միրզոյանը։
Նա Լավրովի հետ քննարկումները բնութագրեց որպես շատ կառուցողական, որոնք ընդգրկել են թե՛ խնդրահարույց, թե՛ դրական հարցեր։
«Սրանք առողջ գործընկերային հարաբերություններ են և քննարկումներ», - ասաց Միրզոյանը։
Նա նաև կոչ արեց փոխանցել իր հայտարարության ամբողջական համատեքստը։
«Նախևառաջ, ես խոսել են աշխարհում տասնամյակներ շարունակ գոյություն ունեցող անվտանգության ճարտարապետության մասին, և որ վերջին տարիներին մի շարք տարածաշրջաններում այս ճարտարապետությունն այդքան էլ արդյունավետ չի եղել։ Բայց, իհարկե, ես խոսել են նաև մեր մասին, չեմ ժխտի։ Մենք մեր սեփական վատ փորձից հասկացել ենք, որ այդ ճարտարապետությունը չի գործում։ Մենք ինքներս ստիպված ենք եղել վերաձևակերպել, կրկին վերլուծել, կատարելագործել այդ անվտանգության ճարտարապետությունը։ Սա հետևողական գործընթաց է», - ասաց Միրզոյանը։
Լավրովն իր հերթին նշեց, որ տարածաշրջանային համաեվրոպական անվտանգությունը վերաբերում է բոլորին։
«Մենք կիսում ենք այն սկզբունքային գնահատականը, որ մինչ օրս գոյություն ունեցող եվրոպական անվտանգության համակարգը ապացուցել է իր անարդյունավետությունը, ընդ որումապացուցել է վաղուց և բազմաթիվ անգամ», - ասաց Լավրովը։
Նա հիշեցրեց, որ անվտանգության ոլորտում գործող կառույցների հիմքը եվրատլանտյան կառույցներն են։ Եթե վերցնենք նման ներառական կառույց, ապա դա, իհարկե, Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունն է։ Եթե վերցնենք մի կառույց, որը որոշել է, չնայած ԵԱՀԿ-ի ստեղծմանը, անել ամեն ինչ իր գերիշխող դիրքը պահպանելու համար՝ առանց համապատասխան սկզբունքները սահմանելու և իրականացնելու, ապա դա, իհարկե, Հյուսիսատլանտյան դաշինքն է։
«Վերջին շրջանում ստիպված ենք ԵՄ–ն դիտարկվել որպես եվրաատլանտյան կառույցի մաս, քանի որ, ՆԱՏՕ-ի հետ համաձայնագրեր կնքելով և անվտանգության ոլորտում իր լիազորությունների զգալի մասը ՆԱՏՕ-ին վստահելով, այն միաժամանակ զբաղվում է ԵՄ-ի սեփական ռազմականացմամբ», - ասաց Լավրովը։
Նա նշեց, որ անվտանգության կառույցների այս շրջանակը չի անցել ամրության փորձություն։
«Մենք կարծում ենք, որ ավելի արդար անվտանգության համակարգը կլինի այնպիսին, որը չի պարտադրվում վերևից՝ մեկ կառույցի կողմից, այլ գալիս է կյանքից։ Օրինակ՝ Եվրասիական մայրցամաքում գործում են մի շարք ինտեգրացիոն միավորումներ՝ Եվրասիական տնտեսական համագործակցությունը, ԱՊՀ-ն, ՀԱՊԿ-ն, ԱՍԵԱՆ-ը և այլն։ Այս կառույցներից շատերի միջև կնքվել են համագործակցության հուշագրեր։ Այսպիսով, ձևավորվում է մի տեսակ մեծ եվրասիական տարածք, ինչպես այն բնութագրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը», - ասաց Լավրովը։
«Մենք կարծում ենք, որ ավելի արդար կլինի այնպիսի անվտանգության համակարգը, որը չի պարտադրվում վերևից ինչ–որ մի կառույցի կողմից, այլ գալիս է կյանքից։ Օրինակ՝ Եվրասիական մայրցամաքում գործում են մի շարք ինտեգրացիոն միավորումներ՝ Եվրասիական տնտեսական համագործակցությունը, ԱՊՀ-ն, ՀԱՊԿ-ն, Հարավարեևլյան Ասիայի պետությունների ասոցիացիան և այլն։ Այս կառույցներից շատերի միջև կնքվել են համագործակցության հուշագրեր։ Այսպիսով, ձևավորվում է մեծ եվրասիական տարածք, ինչպես դա բնութագրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը», - ասաց Լավրովը։
Նա կարծիք հայտնեց, որ այս ամենը ձևավորում է անվտանգության ապագա ճարտարապետության նյութական հիմքը։ Տնտեսագիտությունը, երբ այն կապում է ազգերին, միշտ օգնում է համաձայնության գալ այն մասին, թե ինչպես չեզոքացնել մարտահրավերներն ու սպառնալիքները։ Հետևաբար, եվրասիական անվտանգության ճարտարապետությունը շատ–շատ հեռանկարային է։ Դրա ստեղծման վերաբերյալ բանավեճերին մասնակցելու դռները մի քանի տարի առաջ բացվել են Մինսկում։ Արտաքին գործերի նախարարի, նրա տեղակալների և քաղաքագիտական համայնքի մասնակցությամբ անցկացվում են համաժողովներ՝ 21-րդ դարում բազմազանության և բազմաբևեռության խարտիա մշակելու համար։
«Ոչ ոք չի կարող որևէ մեկին արգելել հարաբերություններ զարգացնել աշխարհի որևէ երկրի հետ։ Բայց դա չպետք է լինի զրոյական արդյունքով խաղ։ Չի կարելի գալ և ասել. եկեք առաջարկենք ձեզ հետաքրքրող նախագիծ, բայց դրա դիմաց դուք պետք է դադարեցնեք ուրիշի հետ շփվել։ Սա մեր սկզբունքը չէ։ Սա սկզբունք է, որը հնագույն ժամանակներից սահմանվել է որպես «Բաժանիր և տիրիր»։ Ակնհայտ է, որ այս սկզբունքում ոչ մի ժողովրդավարական, ոչ մի ազատ բան չկա», - ասաց Լավրովը։