579.01
6.51
487.67
+20
Եղանակը Երևանում
Հայ

Հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը շատ զգայուն հարց է ՌԴ-ի համար. Պուտին

20:59
24 Հուլիսի 2020

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ստեղծված իրադրությունը ՌԴ-ի համար շատ զգայուն հարց է անվանել:

«Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը շատ զգայուն հարց է մեզ համար»,- նշել է նա ուրբաթ օրը ՌԴ անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ խորհրդակցությանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Загружается новость ... "Лево"

ՌԴ առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով, խորհրդակցությանը «քննարկվել են Ռուսաստանի հարաբերությունները ԱՊՀ երկրների հետ, այդ թվում Ադրբեջանի և Հայաստանի, գլխավորապես այս երկու հանրապետությունների սահմանին շարունակվող սրացումների լույսի ներքո»:

Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման մասին                          

Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանը Հայաստանի դեմ ագրեսիվ գործողություններ է կատարում: Ադրբեջանի ԶՈՒ-ն սահմանային դիրքը գրավելու մի քանի փորձ է կատարել տանկի, հրետակոծության, հաուբիցի, անօդաչու թռչող սարքերի և «Գրադ» ՀԿՌՀ-ի օգտագործմամբ:

Հակառակորդը հրետակոծում է հայկական հենակետերը, նաև թիրախավորում բնակելի տարածքներ՝ Չինարի, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր և Պառավաքար գյուղերը, ինչպես նաև Բերդ քաղաքը: Հարվածի տակ են հայտնվել Տավուշի երկու ձեռնարկություն:

Հայկական ԶՈւ-ն համարժեք պատասխան է տալիս պարբերաբար կրկնվող հրետակոծություններին և ճնշում հակառակորդի ակտիվությունը: ՀՀ ԶՈՒ-ն ոչնչացրել է Ադրբեջանի ԶՈՒ-ի 13 հարվածային ԱԹՍ:

Հուլիսի 16-ի գիշերը հակառակորդը դիվերսիոն փորձ է ձեռնարկել, որը թեժ մարտից հետո կանխվել է ՀՀ ԶՈՒ-ի կողմից և թշնամին, կորուստներ կրելով, հետ է շպրտվել: Դրան հաջորդել է Այգեպար և Մովսես գյուղերի հրետակոծությունը ՝ ականանետի և Դ-30 հաուբիցի կիրառմամբ:  ՀՀ ԶՈՒ-ի կողմից խոցվել է հակառակորդի տանկ, հրետանային և ականանետային մարտկոցների կրակային դիրքեր: Հուլիսի 17-ից հայ-ադրբեջանական սահմանին հարաբերական անդորր է: Հուլիսի 21-ին, ժամը 22:30-ին «Անվախ» դիրքի ուղղությամբ հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանումը ձեռնարկել է հերթական հարձակումը: Հայկական ԶՈւ ստորաբաժանումը հետ է մղել հակառակորդի գրոհը` պատճառելով զգալի կորուստներ: Ըստ նախնական տվյալների` հակառակորդի հատուկ նշանակայինները բացի կորուստներից ունեն նաև ծուղակում մնացած զինծառայողներ:

ՊՆ տվյալներով, հակառակորդի կրակոցների հետևանքով վիրավորում է ստացել 20 զինծառայող, որից այս պահին դրությամբ բուժում է ստանում 10-ը, մեկի դրությունը գնահատվում է ծայրահեղ ծանր:  Հակառակորդի կրակոցից զոհվել են մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը, կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը,  ժամկետային զինծառայողներ՝ կրտսեր սերժանտ Սմբատ Գևորգի Գաբրելյանը և կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի Մաթևոսյանը: Քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր չկան, հուլիսի 16-ին հակառակորդի անօդաչուի հարվածից վիրավորում է ստացել Չինարի գյուղի բնակիչ: Ադրբեջանում պաշտոնապես հաստատվել է 11 զոհ: 

Հայ-ադրբեջանական սահմանին լարվածության մեծացման հետ կապված իրենց մտահոգությունն են հայտնել, մասնավորապես, ՌԴ ԱԳՆ-ն և Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, ԱՄՆ պետդեպարտամենտը, ՄԱԿ-ը, ՆԱՏՕ-ն և այլ միջազգային կառույցներ: ՀԱՊԿ-ը նույնպես մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանինի սրման հետ կապված և կրակը դադարեցնելու կոչ արել: -0- զ

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:41
10 Սեպտեմբերի 2020
Ղարաբաղյան հակամարտությունը չունի ուժային լուծում. ՀՀ-ում ՌԴ դեսպան (ՎԻԴԵՈ)
Ղարաբաղյան հակամարտությունը չունի ուժային լուծում. ՀՀ-ում ՌԴ դեսպան. ՎԻԴԵՈ
23:16
09 Սեպտեմբերի 2020
Լևոն Տեր–Պետրոսյանը 2015թ.–ին կոդավորված ասաց այն, ինչ տեղի ունեցավ 2018.–ին. դերասան Արտաշես Ալեքսանյան (ՎԻԴԵՈ)
Դերասան Արտաշես Ալեքսանյանը նշում է, որ Լևոն Տեր–Պետրոսյանը 2015թ.–ին կոդավորված ասաց այն, ինչ տեղի ունեցավ 2018.–ին. ՎԻԴԵՈ
21:43
09 Սեպտեմբերի 2020
Արսեն Ջուլֆալակյանը վայր է դնում մանդատը. պատճառը ԿԳՄՍ նախարարի հետ ունեցած սկզբունքային անհամաձայնություններն են
Արսեն Ջուլֆալակյանը վայր է դնում մանդատը. պատճառը ԿԳՄՍ նախարարի հետ ունեցած սկզբունքային անհամաձայնություններն են
19:37
08 Սեպտեմբերի 2020
Նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ. նրան մեղադրանք է առաջադրվել
Նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանը` Թոխմախի Մհերը, մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ. նրան մեղադրանք է առաջադրվել
21:57
04 Սեպտեմբերի 2020
Ռեֆորմիստների կուսակցությունը Փաշինյանին «կարմիր քարտ» ցույց տվեց և պահանջեց նրա հրաժարականը (ՖՈՏՈ)
Ռեֆորմիստների կուսակցությունը Փաշինյանին «կարմիր քարտ» ցույց տվեց և պահանջեց նրա հրաժարականը. ՖՈՏՈ
11:50
04 Սեպտեմբերի 2020
Ազգային ժողովը նոր պատգամավոր ունի․ նա այսօր երդվել է
Ազգային ժողովի արտահերթ նիստում երդվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության նոր պատգամավոր Ստեփան Ստեփանյանը
12:09
03 Սեպտեմբերի 2020
Կրեմլը մեկնաբանել է հայտարարությունն այն մասին, որ Նավալնուն թունավորել են «Նովիչոկ» նյութով
Կրեմլը մեկնաբանել է հայտարարությունն այն մասին, որ Նավալնուն թունավորել են «Նովիչոկ» նյութով
19:20
29 Օգոստոսի 2020
Տնտեսական աճի երկնիշ տեմպ և պարենային անվտանգության ձեռքբերում. Փաշինյանն ու Հարությունյանը՝ Արցախի զարգացման հեռանկարների մասին (ՎԻԴԵՈ)
Տնտեսական աճի երկնիշ տեմպ և պարենային անվտանգության ձեռքբերում. Փաշինյանն ու Հարությունյանը՝ Արցախի զարգացման հեռանկարների մասին (ՎԻԴԵՈ)
10:49
29 Օգոստոսի 2020
Քաղաքական թեժ աշուն է սպասվում. ընդդիմությունն ակտիվացել է. թերթ
Քաղաքական թեժ աշուն է սպասվում. ընդդիմությունն ակտիվացել է
16:45
28 Օգոստոսի 2020
Փաշինյանը պաշտոնից ազատել է իր խորհրդականին
Փաշինյանը պաշտոնից ազատել է իր խորհրդականին
16:33
28 Օգոստոսի 2020
Ծառուկյան. մեծ հանրահավաք և ստորագրահավաք ենք կազմակերպելու՝ ի պաշտպանություն ազգային արժեքների (ՎԻԴԵՈ)
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության և խմբակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է մեծ հանրահավաք կազմակերպելու մասին. ՎԻԴԵՈ
21:40
25 Օգոստոսի 2020
Արսեն Թորոսյանն ու Արայիկ Հարությունյանը բացասաբար են ազդում Փաշինյանի ռեյտինգի վրա. մեդիափորձագետը`հավանական հրաժարականների մասին (ՎԻԴԵՈ)
Արսեն Թորոսյանն ու Արայիկ Հարությունյանը բացասաբար են ազդում Փաշինյանի ռեյտինգի վրա. մեդիափորձագետը`հավանական հրաժարականների մասին. ՎԻԴԵՈ