Գրիգոր Երիցյանը զրկվեց ավագանու մանդատից

10.09.2024, 12:37
Երևանի ավագանին կողմ քվեարկեց «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավարի լիազորությունները դադարեցնելու որոշմանը
Գրիգոր Երիցյանը զրկվեց ավագանու մանդատից

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Երևանի ավագանին կողմ քվեարկեց «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգոր Երիցյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու որոշմանը:

Որոշումն ընդունվեց 33 կողմ, 0 դեմ ձայներով։ «Ազգային առաջընթաց» խմբակցությունը չմասնակցեց քվեարկությանը։

Հիշեցնենք, որ այսօր Երևանի ավագանու նիստի օրակարգում քննարկվում էր «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգոր Երիցյանին ավագանու մանդատից զրկելու հարցը։