Գործընթացը նորմալ շարունակվում է․ հստակ ժամկետների մասին չեմ կարող ասել․ ԱԳ փոխնախարարը՝ Հայաստան–Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ստորագրման մասին

26.11.2025, 15:28
Մեծ հույս ունենք, որ Հայաստան–Ադրբեջան խաղաղության համաձայնագիրը ապագայում կստորագրվի, հայտարարել է ՀՀ ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը լրագրողների հետ ճեպազրույցում՝ ընդգծելով, որ հստակ ժամկետների մասին ոչինչ չի կարող ասել
Գործընթացը նորմալ շարունակվում է․ հստակ ժամկետների մասին չեմ կարող ասել․ ԱԳ փոխնախարարը՝ Հայաստան–Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ստորագրման մասին

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Մեծ հույս ունենք, որ Հայաստան–Ադրբեջան խաղաղության համաձայնագիրը ապագայում կստորագրվի, հայտարարել է ՀՀ ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը լրագրողների հետ ճեպազրույցում՝ ընդգծելով, որ հստակ ժամկետների մասին ոչինչ չի կարող ասել։ 

«Խաղաղության գործընթացի մասին մանրամասն անդրադարձ կատարվել է մեր նախարարի կողմից հենց ԱԺ-ում իր ելույթի ընթացքում։ Ես այս փուլում հավելյալ որևէ բան չէի ավելացնի»,-ասաց Սաֆարյանը։

Փոխնախարարն անդրադարձավ նաև սահմանազատման գործընթացին՝ նշելով, որ պրոցեսն իրականացվում է երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների ղեկավարների կողմից, և իրենք միշտ հաղորդագրությունների միջոցով տարածում ենք այն ամենն, ինչ կատարվում է գործընթացում։