ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն «Ազատություն» ռադիոկայանին Բրյուսելում մեկնաբանել է, թե տեսնում է, արդյո՞ք, ինքն իրեն ՀՀ նախագահի պաշտոնում 2018 թվականից հետո, թե` ոչ։
«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե որ պաշտոնում է նա իրեն տեսնում 2018 թվականից հետո ու կղեկավարի արդյո՞ք երկիրը, թե` ոչ, Սարգսյանն ասել է. «Եթե պատկերացնեի` վաղուց կհայտարարեի այդ մասին։ Երբ պատկերացնեմ, այդ ժամանակ էլ կհայտարարեմ»։
Загружается новость ... "Лево"
2015 թվականին ընդունված Սահմանադրական բարեփոխումներից հետո Հայաստանն անցնում է խորհրդարանական իշխանակարգի, սակայն գործող նախագահը կպահպանի իր լիազորություները մինչև ժամկետի ավարտը 2018 թվականին։ Հաջորդ տարի նոր նախագահ կընտրի խորհրդարանը։ –0–