Ղարաբաղյան հակամարտությունը չունի ուժային լուծում. ՀՀ-ում ՌԴ դեսպան (ՎԻԴԵՈ)

10.09.2020, 20:41
Ղարաբաղյան հակամարտությունը չունի ուժային լուծում. ՀՀ-ում ՌԴ դեսպան. ՎԻԴԵՈ
Ղարաբաղյան հակամարտությունը չունի ուժային լուծում. ՀՀ-ում ՌԴ դեսպան (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանը բոլորից առավել է շահագրգռված տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման մեջ, հայտնել է Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը «Նովոստի-Արմենիա» գործակալության «Հատուկ Կարծիք» հաղորդաշարի շրջանակում:

«Ռուսաստանը տարածաշրջանի մնացած երկրների հետ մեկտեղ բոլորից առավել շահագրգռված է տարածաշրջանում խաղաղության, կայունության հաստատման մեջ, որովհետև մենք այստեղ ներկա ենք. այստեղ է մեր ռազմական բազան, մեր սահմանապահները: Այսինքն սատեսական մի բան չէ. Ռուսաստանի համար Հարավային Կովկասն ինչ-որ աշխարհաքաղաքական խաղերի օբյեկտ չէ, այլ, այդ թվում, մեր քաղաքացիների ճակատագրի մի մասը: Ուստի այս առումով մենք շահագրգիռ խաղացող ենք»,- հայտնել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպիսին է Ռուսաստանի դերը Ղարաբաղում 2016թ.-ի Ապրիլյան պատերազմի ժամանակ զինադադաիրի հաստատման և այս տարվա հուլիսին Տավուշում իրավիճակի սրման մեջ:

Դեսպանը նշել է, որ Ռուսաստանի բոլոր գործողությունները հիմնվում են ընդհանուր մոտեցման վրա:

«Մենք համարում ենք, որ այս հակամարտությունը չի կարող ուժային լուծում ունենալ: Անհրաժեշտ են բանակցություններ, անհրաժեշտ է խաղաղություն, բայց, բնականաբար, հենց իրենք՝ կողմերը, պետք է որոշումներ ընդունեն, պայմանավորվեն: Ռուսաստանն իր կողմից կանի անհրաժեշտ ամեն բան՝ ստեղծելու պայմաններ իրավիճակի նման զարգացման համար»,- նշել է Կոպիրկինը:

ՀՀ-ում ՌԴ դեսպանի ամբողջական հարցազրույցը կարող եք գիտել «Նովոստի-Արմենիա» գործակալության YouTube-յան ալիքով:

Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման մասին                          

Հուլիսի 12-ից 17-ը հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանը Հայաստանի դեմ ագրեսիվ գործողություններ է հայկական հենակետերի ուղղությամբ: Ադրբեջանի ԶՈՒ-ն սահմանային դիրքը գրավելու մի քանի փորձ է կատարել տանկի, հրետակոծության, հաուբիցի, անօդաչու թռչող սարքերի և «Գրադ» ՀԿՌՀ-ի օգտագործմամբ:

Հակառակորդը հրետակոծել է հայկական հենակետերը, նաև թիրախավորել բնակելի տարածքներ՝ Չինարի, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր և Պառավաքար գյուղերը, ինչպես նաև Բերդ քաղաքը: Հարվածի տակ են հայտնվել Տավուշի երկու ձեռնարկություն:

ՀՀ ԶՈՒ-ն ոչնչացրել է Ադրբեջանի ԶՈՒ-ի 13 հարվածային ԱԹՍ:

ՀՀ ԶՈՒ-ի կողմից խոցվել է հակառակորդի տանկ, հրետանային և ականանետային մարտկոցների կրակային դիրքեր: Հուլիսի 17-ից հայ-ադրբեջանական սահմանին հարաբերական անդորր է:

Հակառակորդի կրակոցից հայկական կողմում զոհվել է 5 զինծառայող: Ադրբեջանում պաշտոնապես հաստատվել է 12 զոհ, հայկական կողմը նաև հաղորդում է ոչ պակաս, քան 10 ադրբեջանական հատուկջոկատայինների մահվան մասին: -0-

Հակամարտության պատմությունը

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։ 1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։

Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։ Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։ 1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ` հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-