Ֆրանսիան պետք է հետևողական լինի Ադրբեջանին զենքի վաճառքի էմբարգոն պահպանելու հարցում. ՀՀ ԱԳՆ

03.07.2019, 16:17
Այս մասին չորեքշաբթի ճեպազրույցում հայտնեց ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը
Ֆրանսիան պետք է հետևողական լինի Ադրբեջանին զենքի վաճառքի էմբարգոն պահպանելու հարցում. ՀՀ ԱԳՆ
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Ֆրանսիան պետք է հետևողական լինի Ադրբեջանին զենքի վաճառքի էմբարգոն պահպանելու հարցում, չորեքշաբթի ճեպազրույցում հայտնեց ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:

Ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկություն են տարածել, որ Ֆրանսիայի հետ համատեղ կարտադրեն զրահատեխնիկա, և ծրագրվում է սպառազինության որոշակի գնումներ իրականացնել:

«Հայաստանը միշտ բարձրացնում է սպառազինությունների մրցավազքի հարցը տարածաշևջանում ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմանի հարթակներում: Ինչ վերաբերում է կոնկրետ դեպքին, ապա Ֆրանսիայի և Ադրբեջանի փոխհարաբերությունները հատկապես ռազմաարդյունաբերական ոլորտում միշտ մեր ուշադրության կենտրոնում են»,- ասաց Նաղդալյանը:

Загружается новость ... "Право"

Նա նշեց, որ դեռևս փետրվարի 5-ին Ֆրանսիայի հայկական կոմիտեի կազմակերպած միջոցառմանը Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը նշեց, որ, ի տարբերություն այլ երկրների, Ֆրանսիան միակ երկիրն է, որը խստորեն պահպանում է էմբարգոյի իր պարտավորությունները և երբեք չի վաճառի Ադրբեջանին զենք, որը կարող է օգտագործվել Արցախում:

«Կարևոր է, որ Ֆրանսիան իսկապես հետևողական լինի այդ հարցում և զերծ մնա Ադրբեջանի հետ գործակցությունից, որը կարող է խախտել ռազմական հավասարակշռությունը, ինչպես նաև տարածաշրջանի կայունությունը»,- ասաց Նաղդալյանը: -0-