431.08
4.38
402.99
+13
Եղանակը Երևանում
Հայ

ՀԿԵ-ի առաջնահերթությունը շարժակազմի թարմացումն է

13:45
31 Հունվարի 2012

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ուղևորափոխադրումների տնօրինության պետ Գագիկ Մովսեսյանի հարցազրույցը

- Պարոն Մովսեսյան, արդեն ավարտվել է 2011 թվականը և ժամանակն է ամփոփել անցած տարում կատարած աշխատանքների արդյունքները: Ի՞նչ զարգացում ապրեց երկաթուղային ուղևորափոխադրումների ոլորտը 2011-ին և որո՞նք են ոլորտի հիմնական ձեռքբերումները:

- Ընդհանուր առմամբ, 2011 թվականը բավականին հաջող էր Հայաստանի երկաթուղային ուղևորափոխադրումների ոլորտի զարգացման տեսանկյունից: Անցած տարվա մեր հիմնական ձեռքբերումներից առաջին հերթին հարկ է նշել միջազգային գնացքների համար տոմսերի վաճառքի «Օրիոն» ավտոմատացված համակարգի ներդրումը մայիսի 30-ին: Այն թույլ տվեց բարելավել ուղևորների սպասարկման որակը, բացառել ուղևորների դժգոհությունը և տոմսերի կրկնակի վաճառքը, խուսափել հերթերից: «Օրիոն» համակարգի շնորհիվ մենք կարողացել ենք կազմակերպել Երևան-Բաթումի-Երևան ուղղությամբ գործող գնացքի տոմսերի նախնական վաճառքը ուղերթից 40 օր առաջ: Դա թույլ տվեց կանխատեսել գնացքի լցվածությունն ու շարժակազմի մեջ պահանջարկը: Արդյունքում Երևան-Բաթումի-Երևան գնացքի լցվածության աստիճանն արձակուրդային սեզոնին աճեց 19,2%-ով:

Բացի Երևանի, Գյումրու, Վանաձորի և Արմավիրի կայարաններից, «Օրիոն» համակարգը գործում էր նաև Արցախում, ինչը թույլ տվեց մեզ ոչ միայն սկսել երկաթուղային տոմսերի վաճառքը Հանրապետությունում, այլ նաև հեշտացնել տոմսեր վաճառքը Գորիսի, Կապանի և Սյունիքի մարզի այլ բնակավայրերի բնակչության համար: Նշեմ նաև, որ Ստեփանակերտում բացված գրասենյակի շնորհիվ վաճառվել էր 400 երկաթուղային տոմս:

Մեր երկրորդ կարևոր ձեռքբերումն էր նոր «Ալմաստ» կառամատույցի բացումը՝ Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում գործող համանուն գործարանի հարևանությամբ: Կառամատույցը սպասարկում է դեպի Սևան մեկնող ՀԿԵ էլեկտրագնացքները: Ամառային սեզոնին օրեկան կառամատույցից Սևանի ուղղությամբ մեկնում էին մինչև 180 ուղևոր: Ցավոք, կառամատույցը բացվեց միայն սեզոնի կեսին: Համոզված եմ, որ այս տարի «Ալմաստը» կգործի իր ամբողջ ուժով:

Երկաթուղային ուղևորափոխադրումների ոլորտում ևս մեկ կարևոր ձեռքբերում էր հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը ներհանրապետական էլեկտրագնացքների տոմսերի վաճառքի դեպքում: Այս համակարգը, որն առցանց ռեժիմով միացված է տվյալների փոխանցման էկեկտրոնային համակարգին, ՀԴՄ կտրոնը հավասարեցնում է երկաթուղային տոմսին և թույլ է տալիս տարեկան խնայել մոտ 3-4 մլն դրամ: Նոր համակարգի ներդրումն օգնում է ոչ միայն հսկել տոմսարկղերի աշխատանքը, դիտարկել գնացքի լցվածությունն ամբողջ երթուղում, այլ նաև հետևել տոմսերի վաճառքի ընթացքին և ակտիվությանը:


- Ո՞րքան մեծ է պահանջարկը ՀԿԵ միջազգային գնացքների տոմսերի համար:

- Ինչպես գիտեք, ՀԿԵ-ն իրականացնում է երկու միջազգային չվերթ ՝ Երևան-Թբիլիսի-Երևան, որը գործում է հոկտեմբերից մինչև հունիսի սկիզբը, և Երևան-Բաթումի-Երևան, որը գործում է արձակուրդային սեզոնին՝ հունիսի կեսից մինչև սեպտեմբերի ավարտը:

Բաթումի ուղևորվող «Հայաստան» ֆիրմային գնացքը մեծ պահանջարկ ունի ուղևորների կողմից: 2011 թվականին՝ հունիսի 15-ից մինչև սեպտեմբերի 30-ը գնացքի ծառայություններից օգտվեցին 42,2 հազ. ուղևոր՝ 2010 թվականի 40,3 հազ. դիմաց: Այսպիսով` ուղևորափոխադրումների ծավալի աճը կազմեց 4,7%: Գնացքը կազմված է 6 վագոնից, սակայն օգոստոսյան ամենաթեժ օրերին գործում է 12 վագոն: Հատուկ նշեմ, որ արձակուրդային սեզոնին ՀԿԵ-ն ուղևորափոխադրումների ավելի մեծ ծավալներ կցուցադրեր, քանի որ տոմսերի պահանջարկը շատ մեծ էր:

Սակայն մենք շարժակազմի դեֆիցիտի խնդիր էինք ունեցել՝ պիկ օրերին մեր տրամադրության տակ էին միայն 12 վագոն, մինչդեռ պահանջվում էր 15 վագոն:

Այս տարի նման խնդիրները բացառված են: Հատուկ «Արմենիա» ֆիրմային գնացքի համար 2011 թվականին Վորոնեժում մենք 7 վագոն էինք վերանորոգել, որոնք տվյալ պահին կոնսերվացված են Գյումրիում և կշահագործվեն այս ամառ:

Իսկ ինչ վերաբերվում է Երևան-Թբիլիսի-Երևան չվերթին, ապա այն նույնպես պահանջված է ուղևորների կողմից և պահանջարկը ավելանում է հատկապես Ամանորյա տոների ժամանակ:
Ընդհանուր առմամբ 2011 թվականին միջազգային հաղորդակցությունում փոխադրվել էր 57,5 հազ. ուղևոր՝ 2010-ի 53,7 հազ. ուղևորի դիմաց:

- Որո՞նք են Ուղևորափոխադրումների տնօրինության գործունեության առաջնային ուղղությունները 2012 թվականի համար:

-2012 թվականի համար նախանշված մեր աշխատանքների առաջնահերթություններից ամենագլխավորը լինելու է էլեկտրագնացքների արդիականացումը: Գաղտնիք չէ, որ շահագործվող վագոնների մեծ մասը կազմում են 1950-1980 թթ. արտադրության վագոնները: Այդ պատճառով էլ 2012-2020 թթ. ՀԿԵ ՓԲԸ Ուղևորափոխադրումների հայեցակարգը նախատեսում է շարժակազմի թարմացումը: 2012 թվականին մենք նախատեսում ենք նաև գնացքների արագությունների ավելացումը մինչև 100 կմ/ժամ Երևան-Արմավիր, Երևան-Արտաշատ և Երևան-Գյումրի ուղղություններում: Դա թույլ կտա էապես բարձրացնել երկաթուղային ուղևորափոխադրումների մրցունակությունն ավտոմոբիլային փոխադրամիջոցների նկատմամբ:

Բացի այդ, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության հետ համատեղ մենք նախատեսում ենք տրանսպորտային հանգույցների ստեղծումը Երևանի, Արմավիրի, Արտաշատի, Գյումրիի կայարաններում, ինչը երկաթուղի կներգրավվի նոր ուղևորների հոսքը: Նշեմ, որ 2011 թվականին ավտոտրանսպորտով Երևանից Գյումրի տեղափոխված ուղևորների քանակը կրճատվել էր 26%, այն դեպքում, երբ երկաթուղային ուղևորափոխադրումների ծավալն աճեց 34%-ով: Եթե 2010 թվականին երկաթուղային և ավտոմոբիլային ուղևորափոխադրումների հարաբերակցությունն այս ուղղությունում կազմում էր 1:1, ապա 2011-ին այս ցուցանիշը կազմում էր արդեն 1,6:1: Մեր կանխատեսումներով, Երևան-Գյումրի ուղղությունում գործող գնացքների արագության ավելացումը, ուղևորների համար հարմարավետ պայմանների ստեղծումն երկաթուղի կներգրավվի ամսեկան մոտ 5-6 հազ. նոր ուղևոր:

Նշեմ նաև, որ Արմավիր-Երևան ուղղությունում 2011 թվականին արձանագրվել է ինչպես ավտոմոբիլային, այնպես էլ երկաթուղային ուղևորափոխադրումների ծավալների կրճատումը: Օրինակ, ավտոտրանսպորտի համար նվազման ցուցանիշը կազմեց 7%, իսկ երկաթուղային տրանսպորտի համար՝ 27%: Չնայած դրան, երկաթուղային և ավտոմոբիլային ուղևորափոխադրումների հարաբերակցությունները կազմեցին 2011 թվականին 9:1, իսկ 2010-ին այն կազմեց 11:1: Երկաթուղային այս ուղղության արդիականացումը, ուղևորության ժամանակի կրճատումն ամսական երկաթուղի կբերի մոտ 1 հազ. նոր ուղևոր:

Նույնքան նոր ուղևոր կներգրավվի նաև Երևան-Արտաշատ ուղղության արդիականացումը:

Այսպիսով, նշված երեք ուղղություններով ուղևորափոխադրումների ծավալների աճը կարող է կազմել մինչև 15%, իսկ եկամուտները կարող են ավելանալ 16 մլն. դրամով: 

Իսկ ինչ վերաբերվում է միջազգային երկաթուղային ուղևորափոխադրումների ոլորտի արդիականացմանը, ապա կարող եմ ասել, որ այս տարի գնացքների կազմում մենք նախատեսում ենք գործարկել ուղեբեռի վագոնները, վագոն-ռեստորանները և վագոն-բուֆետները, ինչպես նաև զարգացնել տաք սննդի մատուցման ծառայությունները:

- Երկաթուղում քննարկվում էր նաև դիզելային ռելսային ավտոբուսների գործարկումը ներհանրապետական հաղորդակցությունում: Ո՞ր փուլում է գտնվում այդ նախագիծը:

-Այո, մենք քննարկում ենք նման ավտոբուսների գործարկումն Երևան-Արմավիր և Երևան-Արտաշատ ուղղություններում: Դիզելային ռելսային ավտոբուսի արագությունը կազմում է մոտ 120 կմ/ժամ, իսկ վառելիքի ծախսը՝ 40 լիտր 100 կմ համար: Նստատեղերի քանակը ռելսային ավտոբուսում կազմում է 78, իսկ ընդհանուր տարողությունը կազմում է 160 ուղևոր: 

Երևան-Արմավիր և Երևան-Արտաշատ ուղղություններում ռելսային ավտոբուսների գործարկումը կբերի ամսական մոտ 16 մլն դրամի տնտեսմանը վառելիքի գծով, իսկ տարեկան տնտեսումը կկազմի արդեն 192 մլն դրամ: Ամեն ուղղությունից ստացվող միջին ամսեկան եկամուտը կազմելու է 1,6 մլն դրամ, բացի այդ երկաթուղի կներգրավեն նոր ուղևորներ:

Ռուսական արտադրության մեկ ռելսային ավտոբուսի արժեքը կազմում է մինչև 30 մլն. ռուբլի (մոտ 360 մլն. դրամ) և ծախսված գումարը կմարվի 4 տարվա ընթացքում: 


- Ի՞նչ միջոցառումներ են նախատեսված ՀԿԵ կայարանային համակարգի զարգացման ուղղությամբ:

-  2012 թվականին մենք կենտրոնանալու ենք կայարանային համակարգի արդյունավետ շահագործման հարցի վրա՝ աշխատելով պետական և մասնավոր հատվածների համագործակցության և գովազդային գործունեության զարգացման ուղղություններով: «Երևան» կայարանի հարցով կարող եմ նշել, որ շենքի ձախ հատվածը նախատեսվում է տրամադրել վարձակալությանը բանկային գործունեությունը ծավալելու նպատակով, իսկ աջ հատվածը կտրամադրվի իմիջ կենտրոնի բացման համար: Աջ հատվածում նաև նախատեսվում է անցկացնել տարբեր գեղեցկության և իմիջմեյքերների մրցույթներ: Բացի այդ մենք պատրաստվում ենք վարձակալությանը հանձնել նաև կայարանի ստորգետնյա անցումը՝ այստեղ բացվելու է նոր առևտրի կենտրոնը: 

Գյումրիի և Վանաձորի կայարաններում նախատեսվում է բացել երիտասարդական կենտրոններ, ինչպես նաև հարսանյաց սրահներ: Իսկ Վանաձորի կայարանում նախատեսվում է նաև տուրիստական և հյուրանոցային համալիրների զարգացումը:

Նշված երեք կայարանները կապահովվեն անլար Wi-Fi ինտերնետային կապով, կայարանների տարածքում կբացվեն առևտրի և սննդի օբյեկտները, կազմակերպվելու են տաքսի և ավտովարձույթի ծառայությունների մատուցումը:

- Ի՞նչ նոր ծառայություններ է նախատեսում տրամադրել ՀԿԵ-ն 2012 թվականին:

-2012 թվականին մենք նախատեսում ենք սկսել «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ և Վրացական երկաթուղի ընկերության գնացքների տոմսերի վաճառքը: 2011 թվականին մենք արդեն սկսեցինք մեր հաճախորդներին մատուցել դեպի ռուսական և ուկրաինական սևծովյան առողջարաններ տրանզիտային ուղևորության կազմակերպման ծառայությունը: Անցյալ տարի այս ծառայությունից 30 ուղևոր էր օգտվել, ինչը բավականին լավ ցուցանիշ է պիլոտային նախագծի համար:

Այս տարի մենք պատրաստվում ենք զարգացնել տրանզիտային ուղևորների համար նախատեսված ծառայությունների ցանկը և սկսել ուղևորափոխադրումները Երևան-Բաթումի-Սոչի-Ռուսաստանի այլ քաղաքներ, Երևան-Բաթումի-Սոչի-Ղրիմ, Երևան-Բաթումի-Իլիչևսկ-Ուկրաինայի այլ քաղաքներ և Երևան-Բաթումի-Թուրքիայի քաղաքներ ուղղություններով:

Տուրիստական ընկերությունների հետ համատեղ մենք նախատեսում ենք սեփական զբոսաշրջիկային տուրեր կազմակերպել: Այս տարի մենք այցելեցինք Հայաստանի մի քանի տեսարժան վայրեր և քննարկեցինք երկաթուղային տուրերի կազմակերպման հարցը: Սակայն մենք չենք պատրաստվում սահմանափակվել միայն ներքին տուրերով և քննարկում ենք նաև նման միջազգային տուրերի կազմակերպելու հարցը: Օրինակ, 2011 թվականից ՀԿԵ-ն վրացական ընկերությունների հետ առաջարկում է համատեղ տուրեր Վրաստանի տեսարժան վայրերով:

- Երկաթուղային ուղևորափոխադրումների ինչպիսի՞ հեռանկարներ եք տեսնում Դուք միջնաժամկետ կտրվածքում:

- Ինչպես ես արդեն նշեցի, ՀԿԵ-ում մշակված է Ուղևորափոխադրումների զարգացման հայեցակարգը 2012-2020 թթ. համար: Համաձայն այս հայեցակարգին, մինչև 2015 թվականը նախատեսվում է մինչև 140 կմ/ժամ բարձրացնել Երևան-Արմավիր և Երևան-Արտաշատ ուղղություններով գործող էլեկտրագնացքների արագությունը, մինչև 2 ժամ կրճատել Երևանից Գյումրի ուղևորության ժամանակը: Միայն ժամանակի կրճատման պարագայում ուղևորափոխադրումների ծավալները տեղական հաղորդակցությունում կաճեն 12%-ով: 

Արդեն 2012 թվականին նախատեսվում է սկսել Շորժա-Վարդենիս հատվածում գտնվող 10 կառույցների վերականգնումը: 2015 թվականին նախատեսվում է շահագործման հանձնել երևանյան Ալմաստ կառամատույցից Վարդենիս տանող ուղղությունը: 80 կմ/ժամ նախատեսվող արագության պարագայում Ալմաստից Վարդենիս ուղևորության ժամանակը կկազմի 2 ժամ 15 րոպե, իսկ ամսեկան ուղևորափոխադրումների ծավալները կկազմեն 2.5 հազ. ուղևոր:

Ինչպես գիտեք, նաև ծրագրավորվում է Երևան կայարանից դեպի Զվարթնոց օդանավակայան տանող մինի-աերոէքսպրեսների համար նախատեսվող երկաթուղային գծի կառուցումը: Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության հետ համատեղ ՀԿԵ ՓԲԸ-ն արդեն հայտ է ներկայացրել նշված ուղղության նախագծման համար:

Իսկ 2020 թվականին ներհանրապետական հաղորդակցությունում նախատեսվում է բարձր արագությամբ փոխադրումների զարգացումը, ժամանակակից երկաթուղային համակարգի ստեղծումը առաջատար տեխնոլոգիաների հիմքի վրա, ինչը թույլ կտա ապահովել բարձ շարժունակությունն ու անվտանգությունը: Մինչև 2020 թվականը Երևան-Արմավիր, Երևան-Արտաշատ, Երևան-Գյումրի հատվածներում նախատեսվում է շահագործման հանձնել «Սիմենս» գնացքը:

Երևան-Արմավիր, Երևան-Արտաշատ և Գյումրի-Արտենի հատվածներում գործող գնացքների արագությունը նախատեսվում է հասցնել 160 կմ/ժամի, իսկ Արաքս-Արտենի հատվածում՝ մինչև 100 կմ/ժամ: Միևնույն ժամանակ, Արմավիր և Արտաշատ ուղևորության ժամանակը կկրճատվի մինչև 17 րոպե, իսկ Երևանից Գյումրի՝ մինչև 1 ժամ 12 րոպե:

Հաշվի առնելով Դիլիջանում բանկային կենտրոնի ստեղծման կառավարական ծրագիրը՝ մինչև 2020 թվականը նախատեսվում է լայնացնել Վանաձոր-Ֆիոլետովո հատվածում կատարվող ներհանրապետական փոխադրումների ցանցը: Մենք պատրաստվում ենք նաև շահագործմանը հանձնել նոր Ալմաստ-Վանաձոր երկաթուղային գիծը, որը թույլ կտա Երևանից Վանաձոր հասնել 1.5 ժամում: Հիշեցնեմ, որ նույն ուղևորության ժամանակը գործող ավտոճանապարհով կազմում է 2 ժամ: Մեր կանխատեսումներով, նոր հատվածում գործող գնացքներն ամսեկան կսպասարկեն 8-10 հազ. ուղևոր:

Երկաթուղին պատրաստվում է նաև լայնացնել դեպի Ծաղկաձոր տանող ցանցը՝ այստեղ մեծ հաջողությամբ կարող են գործել ռելսային ավտոբուսները:

- Իսկ ի՞նչ հեռանկարներ կան միջազգային հաղորդակցությունում:

- Արդեն 2015 թվականին մենք նախատեսում ենք լայնացնել երկաթուղային ուղևորափոխադրումների ցանցը և դուրս գալ Ռուսաստանի և ԱՊՀ այլ երկրների երկաթուղիներ: Օրինակ, մենք նախատեսում ենք գործարկել Երևան-Մոսկվա գնացքը, որի ուղևորության ժամանակը կազմելու է 45 ժամ: Մինչև 2015 թվականը մենք նախատեսում ենք թարմացնել ՀԿԵ վագոնային պարկը և հասցնել այն 150 վագոնի: Օրինակ, միայն 10 վագոնից կազմված և շաբաթական երկու անգամ մեկնող Երևան-Մոսկվա-Երևան գնացքի համար անհրաժեշտ են լինելու 40 վագոն:

Բացի այդ մենք նախատեսում ենք նաև կազմակերպել տուրիստական գնացքներ, էլեկտրոնային տոմսերի համակարգ ներդնել, ինչպես նաև գործարկել նման տոմսերի տպելու համար տրանզակցիոն տերմինալը և ինքնասպասարկման կերպով տոմսերի վաճառքի տրանզակցիոն տերմինալը:

Միջազգային հաղորդագրությունում ուղևորափոխադրումների զարգացումը նախատեսում է 2015թ.-ին կրկնակի ավելացնել ուղևորահոսքը:

Իսկ արդեն 2020 թվականին մենք նախատեսում ենք դուրս գալ միջազգային մակարդակ և ինտեգրվել Արևմուտք-Արևելք տրանսպորտային-լոգիստիկ համակարգ: Այստեղ չի բացառվում Հայաստան-Թուրքիա-Բոսֆորի ստորջրյա թունել-Եվրոպա երթուղով երկաթուղային ուղևորափոխադրումների իրականացումը:  -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:54
24 Նոյեմբերի 2023
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը․ վերջինս հանդիպել է Փաշինյանի հետ
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը
10:03
24 Նոյեմբերի 2023
Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
ԱԳՆ–ից արձագանքել են․ Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
15:45
22 Նոյեմբերի 2023
Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
15:50
21 Նոյեմբերի 2023
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը
11:25
16 Նոյեմբերի 2023
Երկու աթոռի վրա նստելը ոչ մի լավ բանի չի հանգեցնի. Զախարովա
Համարում ենք, որ Հայաստանի ղեկավարության վերջին քայլերը, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարումը ՀԱՊԿ նիստին մասնակցելուց, պարոն Գրիգորյանի բացահայտումը եվրաինտեգրման մասին հավանաբար մեկ շղթայի օղակներ են, ասել է Զախարովան
22:55
13 Նոյեմբերի 2023
ԵՄ-ն ուսումնասիրում է Հայաստանին ռազմական օգնության և վիզայի ազատականացման հնարավորությունը. ԵՄ դիվանագիտության ղեկավար
Եվրամիությունը դիտարկում է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու, ինչպես նաև քաղաքացիների համար վիզային ռեժիմի ազատականացման հնարավորությունը
14:44
08 Նոյեմբերի 2023
Խաղաղության պայմանագրի կնքումից հետո Ադրբեջանի տարածքով եմ իրատեսական համարում հիմնական բեռնափոխադրումները․ ՔՊ–ական պատգամավոր
ՔՊ–ական պատգամավորը հայտարարել է, որ Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումներն ավելի կարճ են, ռիսկերով ավելի քիչ
14:03
08 Նոյեմբերի 2023
Հայ–ադրբեջանական կարգավորումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ Արևմուտքի երկրները դադարեն միջամտել․ Պատրուշև
ՌԴ–ից հայտնել են, որ հայ–ադրբեջանական կարգավորումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ Արևմուտքի երկրները դադարեն միջամտել
11:56
08 Նոյեմբերի 2023
Որոշ երկրներ փորձում են խաթարել օրինական իշխանությունն ԱՊՀ երկրներում․ Պուտին
Պուտինը հայտարարել է, որ որոշ երկրների գործողություններն ուղղակիորեն ուղղված են ԱՊՀ երկրներում լեգիտիմ իշխանությունը, հասարակական կայունությունը և ավանդական արժեքները խաթարելուն