Եվրոպան չպետք է առանց մտածելու հյուրընկալ լինի ներգաղթյալների նկատմամբ. Հռոմի պապ

17.05.2016, 11:12
Չի կարելի առանց մտածելու ամբողջությամբ բացել դռները ներգաղթյալների առջև:
Եվրոպան չպետք է առանց մտածելու հյուրընկալ լինի ներգաղթյալների նկատմամբ. Հռոմի պապ
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Չի կարելի առանց մտածելու ամբողջությամբ բացել դռները ներգաղթյալների առջև, այսպիսի կարծիք է հայտնել Ֆրանցիսկոս Հռոմի պապը ֆրանսիական «Կրուա» կաթոլիկ թերթին տված հարցազրույցում։

«Եվրոպական երկրները ներգաղթյալների ընդունման ժամանակ պետք է մտածեն միգրացիոն ճգնաժամի ակունքների մասին»,– ասել է նա։

Ֆրանցիսկոս պապը կոչ է արել խնդրի մասին մտածել ավելի գլոբալ, մտածել միգրացիոն ճգնաժամի առաջացման պատճառների մասին:

«Մարդկանց դրդում է պատերազմը Մերձավոր Արևելքում և տնտեսական անկայունությունն Աֆրիկայում: Սակայն պետք է մտածել նաև այն մասին` ինչպես է ժողովրդավարության արևմտյան մոդելն արտահանվել այնպիսի երկրներ, որտեղ արդեն ուժեղ իշխանություն կար, օրինակ, Իրաք: Չի կարելի հասնել առաջընթացի` հաշվի չառնելով տեղի մշակութային առանձնահատկությունները»,- ասել է Ֆրանցիսկոս պապը:

Ըստ պոնտիֆիկոսի, ներգաղթյալների ընդունումը պետք է ուղեկցվի նրանց ինտեգրմամբ ԵՄ սոցիալական և մշակութային կյանքում։

«Ամենավատն այն կլինի, եթե նրանք տեղակայվեն գետտոյում»,- նշել է Հռոմի պապը։ -0-