Եվրախորհրդի նախագահը բացառել է ՌԴ–ի դեմ պատժամիջոցների չեղարկումը

16.06.2016, 17:53
Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կերկարացվեն:
Եվրախորհրդի նախագահը բացառել է ՌԴ–ի դեմ պատժամիջոցների չեղարկումը
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կերկարացվեն, հայտնել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Ֆինլանդիայի վարչապետ Յուհա Սիպիլիայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

«Կարծում եմ, որ իրավիճակն այժմ պարզ է, և ԵՄ-ի դիրքորոշումը այնպիսին է, որ մենք պետք է կապենք Ռուսաստանի դեմ պատժամիջոցները Մինսկի պայմանավորվածությունների իրականացման հետ», - ՏԱՍՍ-ի հաղորդմամբ նշել է նա:

Տուսկը համոզված է, որ պատժամիջոցներն այժմ կերկարաձգվեն: «Կարծում եմ, որ երկարաձգման մասին որոշումը կարող է կայացվել մինչև Եվրախորհրդի նիստը: Այսինքն, ավելի ցածր մակարդակով», - ընդգծել է Տուսկը:

Նա ավելացրել է, որ «այսօր դա ոչ այդքան հակասական հարց է»:

Սիպիլիան իր հերթին նաև նշել է, որ «այժմ արդեն հասկանալի է, որ պատժամիջոցները երկարացվելու են»:

Ռուսաստանը բազմիցս հայտարարել է, որ ուկրաինական հակամարտության հետևանքով կիրառված պատժամիջոցները հակաարդյունավետ են:

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, մասնավորապես, նշել է, որ «առճակատման լարումը, պատժամիջոցների միջոցով (Ռուսաստանի նկատմամբ) ճնշման փորձերը փակուղի են տանում»: Միաժամանակ, ՌԴ արգործնախարարի խոսքով, Ռուսաստանը պատրաստ է լիարժեք համագործակցության մեջ մտնել ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ, երբ նրանք հրաժարվեն վերջնագրերից և պատժամիջոցներից: -0-