ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Չինաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, հայտնում է երկրի ղեկավարի մամուլի ծառայությունը։
Արմեն Սարգսյանը Հայաստանի նախկին վարչապետ և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գործող ղեկավար Տիգրան Սարգսյանի եղբայրն է։ Նա ազատվել է նաև Սինգապուրում և Մոնղոլիայում համատեղությամբ դեսպանի պաշտոնից։
Մեկ այլ հրամանագրով նախագահը Չինաստանում (նստավայրը` Պեկինում) Հայաստանի դեսպան է նշանակել Սերգեյ Մանասերյանին` ազատելով նրան Հայաստանի արտաքին գործերի փոխնախարարի պաշտոնից։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում