Երևանն ու Աշխաբադը պայմանավորվածություն են ձեռք բերել խորացնել համագործակցությունը մի շարք ոլորտներում
24.08.2017,
17:47
Հայաստանի և Թուրքմենստանի նախագահների միջև բարձր մակարդակի բանակցությունների արդյունքներով ստորագրել են մի շարք փաստաթղթեր։

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի միջև բարձր մակարդակի բանակցությունների արդյունքներով ստորագրել են մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության խորացմանն ուղղված փաստաթղթեր, այս մասին հաղորդում է ՀՀ ղեկավարի մամուլի ծառայությունը։
Մասնավորապես՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Ա.Նազարովի անվան Երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի և Թուրքմենստանի Գիտությունների ակադեմիայի Սեյսմաբանության և մթնոլորտի ֆիզիկայի ինստիտուտի միջև ստորագրվել է գիտատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր։
Համագործակցության համաձայնագիր է ստորագրվել նաև Երևանի պետական համալսարանի և Թուրքմենստանի Մահտումկուլիի անվան պետական համալսարանի միջև։
Հայաստանիև Թուրքմենստանի կառավարությունները կհամագործակցեն զբոսաշրջության բնագավառում։
Ստորագրվել է նաև «Հայաստանի ազգային ագրարային համալսարանի և Ս.Ա.Նիյազովի անվան թուրքմենական գյուղատնտեսական համալսարանի միջև համագործակցության մասին» համաձայնագրերը։
ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնը և Թուրքմենստանի ֆինանսների նախարարությունը կհամագործակցեն փողերի լվացման, փողերի լվացմանը նախորդող հանցագործությունների և ահաբեկչության ֆինանսավորման հետ կապված ֆինանսական հետախուզական տվյալների փոխանակման ոլորտում։
Փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և Թուրքմենստանի սպորտի պետական կոմիտեի միջև` սպորտի բնագավառում համագործակցության մասին։
«Հայաստանի և Թուրքմենստանի կառավարությունները 2018-2020 թթ.–ին կհամատեղ ծրագրեր կիրականացեն մշակույթի և արվեստի ոլորտում։
Ստորգրվել է նաև «ՀՀ արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցի և Թուրքմենստանի արտաքին գործերի նախարարության միջազգային հարաբերությունների ինստիտուտի միջև համագործակցության մասին» հուշագիրը, միաժամանալ, երկու երկրների արտգործնախարարությունների միջև 2018-2019 թթ. համագործակցության ծրագիրը:
Ի պատիվ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի՝ երեկոյան Նախագահ Սերժ Սարգսյանի անունից կտրվի պաշտոնական ընդունելություն:-0-