Էրդողանին հաջողվեց խույս տալ ձերբակալությունից
16.07.2016,
01:34
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անվտանգության մեջ է:
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անվտանգության մեջ է, հայտնում է CNN Turk հեռուստաալիքը։
Այն մասին, թե կոնկրետ որտեղ է նա գտնվում, չի հաղորդվում, գրում է Ինտերֆաքսը։
Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել էր ռազմական հեղաշրջման փորձի մասին։ Նրա խոսքով, կառավարությունը վերահսկում է իրավիճակը։
Թուրքիայում հեղաշրջման կազմակերպիչները պատանդ են պահում երկրի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարին, հայտնում են տեղի ԶԼՄ-ները։
Թուրքիայի ԳՇ պետ Խուլուսի Աքարը պատանդ է վերցվել>>
Նրանք չեն հստակեցնում, թե ով է ղեկավարում հեղաշրջումը։ Թուրքական ռազմական հրամանատարությունը հայտարարել է երկրի ղեկավարության ձերբակալության մասին։
Հայտարարությունում նշվում է, որ զինվորականները մտադիր են պահպանել երկրում օրենքի գերակայության սկզբունքի կատարումը։ Նրանք մտադիր են հետևել Թուրքիայի ստորագրած բոլոր միջազգային համաձայնագրերին։
Բացի այդ, նրանք հավաստիացնում են, որ այս պահին վերահսկում են երկրի ողջ տարածքը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ստամբուլի օդանավակայանում նկատվել են տանկեր, դադարեցվել է հեռուստահեռարձակումը, արգելափակվել են սոցցանցերը։
Երկրի վարչապետի խոսքով, «հանցագործներն ամենաբարձր գինը կվճարեն»։
Թուրք պաշտոնյան գաղտնիության պայմանով պատմել է, թե զինվորները տագնապով բերվել են մարտական պատրաստության Թուրքիայի մի քանի քաղաքներում, բայց չի նշել այդ քաղաքների անունները։
Մայրաքաղաք Անկարայում հրաձգության որոտ է լսվում։ Ականատեսները հայտնում են, որ երկնքում ռազմական ուղղաթիռներ և ռազմական օդանավեր են երևում։ --0--