ԵՄ–ի հետ գործընկերության համաձայնագիրն ուղղվել է վավերացման
28.12.2017,
17:14
Հայաստանի կառավարությունը հինգշաբթի հավանություն է տվել 2017 թվականի նոյեմբերի 24–ին ստորագրված ԵՄ–ի հետ համապարփակ և ընդլայնված համաձայնագրին։
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի կառավարությունը հինգշաբթի հավանություն է տվել 2017 թվականի նոյեմբերի 24–ին ստորագրված ԵՄ–ի հետ համապարփակ և ընդլայնված, ինչպես նաև Եվրոպական միության և Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների՝ մյուս կողմից միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին։
Ինչպես նշեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ներկայացնելով փաստաթուղթը, այդ շրջանակային համաձայնագիրը Հայաստան–ԵՄ փոխհարաբերությունները բարձրացնում է գործընկերային նոր մակարդակ և կոչված է կարգավորել դրանք հետագա տարիներին։
Նախարարի խոսքով, համաձայնագրի դրույքները հաշվի են առնում Հայաստանի պարտավորություններն ինտեգրացիոն ձևաչափերի շրջանակում։
«Համաձայնագիրը կարգավորում է Հայաստան–ԵՄ քաղաքական երկխոսությունը, տնտեսական և առևտրային փոխհարաբերությունները, տարբեր ոլորտների գործակցությունը, խրախուսում է քաղաքական և տնտեսական բարեփոխումների շարունակության ապահովումը»,– ասաց Նալբանդյանը, ավելացնելով, որ համաձայնագիրը հաստատումից հետո կուղղվի վավերացման։
Հայաստանի և Եվրամիության համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է նոյեմբերի 24–ին Եվրամիության «Արևելյան գործընկերության» ծրագրի հինգերորդ գագաթնաժողովում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդի Տուսկի ներկայությամբ։
Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի նրանից հետո, երբ ԵՄ–ի 28 անդամ երկրները և Հայաստանը վավերացնեն այն։ -0-

Загружается новость ... "Лево"