ԵՏՄ–ն մինչև 2020 թվականը կանցնի բիզնեսի և մաքսատան էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության. ԵՏՀ անդամ

16.10.2014, 15:05
Եվրասիական տնտեսական միությունում տնտեսվարող սուբյեկտների և մաքսային մարմինների կապերը մինչև 2020 թվականը կիրականացվեն բացառապես էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության միջոցով, կարծում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության նախարար Վլադիմիր Գոշինը։
ԵՏՄ–ն մինչև 2020 թվականը կանցնի բիզնեսի և մաքսատան էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության. ԵՏՀ անդամ

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Եվրասիական տնտեսական միությունում տնտեսվարող սուբյեկտների և մաքսային մարմինների կապերը մինչև 2020 թվականը կիրականացվեն բացառապես էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության միջոցով, կարծում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության նախարար Վլադիմիր Գոշինը։

«Կարծում եմ, որ մինչև 2020 թվականը տնտեսվարող սուբյեկտը կսկսվի մաքսային մարմինների հետ շփվել բացառապես էլեկտրոնային կարգով»,– հայտնել է նա «Ռեսպուբլիկա» բելառուսական թերթին տված հարցազրույցում։

Բացի այդ, շարունակել է Գոշինը, օրենսդրորեն կամրագրվի ու տեղեկատվական ռեսուրսներով կապահովվի «մեկ պատուհանի» համակարգն ինչպես սահմանին, այնպես էլ ապրանքների մաքսային հայտարարագրման ժամանակ։ Նա ավելացրեց, որ հայտարարագրերի մոտ 50 տոկոսը ռիսկերի կառավարման համակարգի կիրառմամբ ավտոմատ ստուգումից հետո այդպիսիների բացակայության դեպքում կտրվեն առավելագույնը 10-15 րոպեում, ընդ որում` ավտոմատ և առանց մաքսային պաշտոնական մարմնի մասնակցության։

Նախարարի կարծիքով` ԵՏՄ–ում նախատեսվում է նաև չեղյալ հայտարարել «ռեզիդենտության սկզբունքը, որը ներկայում երկրների տնտեսվարող սուբյեկտների հիմնական արգելքներից մեկն է արտաքին տնտեսական գործունեության իրականացման ժամանակ»։

Գոշինը հայտնեց նաև, որ այժմ աշխատանք է տարվում ԵՏՄ–ի մաքսային օրենսգրքի ուղղությամբ։ «Փաստաթղթի նախագծի նախապատրաստման և համաձայնեցման աշխատանքը կազմակերպվել է այնպես, որ պետությունները կարողանան ԵՏՄ մաքսային օրենսգրքի մասին պայմանագիր ստորագրեն մինչև 2015 թվականը»,– ասել է նա։

Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի միացմանը ԵՏՄ–ին։ Համապատասխան պայմանագիրը ստորագրվել է ուրբաթ, երկրների ղեկավարների մակարդակով` Մինսկում կայացած նիստի արդյունքում։ Այսպիսով` Հայաստանը Ռուսաստանին, Բելառուսին և Ղազախստանին հավասար դառնում է 2015 թվականի հունվարի 1-ից գործունեությունը սկսող ԵՏՄ–ի լիիրավ մասնակիցը։ -0-