Էդվարդ Նալբանդյան. Թուրքիան պատրաստ չէ արձանագրությունների ստորագրմանը և խախտում է միջազգային սկզբունքները
01.03.2018,
20:13
Թուրքիան պատրաստ չէ արձանագրությունների ստորագրմանը և դրանց կատարմանը։

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Թուրքիան պատրաստ չէ արձանագրությունների ստորագրմանը և դրանց կատարմանը։ Այդ մասին ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հինգշաբթի Ազգային անվտանգության խորհրդի նիստում, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հինգշաբթի հրամանագիր ստորագրեց 2009 թվականի հոկտեմբերի 10–ին Ցյուրիխում Հայաստանի և Թուրքիայի միջև նախաստորագրած «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրության» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրության» վավերացման ընթացակարգի դադարեցման մասին։
Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։
Հարաբերությունների բարելավման գործընթացը 2008 թվականին նախաձեռնեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։ 2010 թվականի ապրիլի 22–ին Սարգսյանը հարմանագիր ստորագրեց հայ–թուրքական արձանագրությունների գործընթացի դադարեցման մասին, հայտարարելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել սկսած գործընթացը։ Արդյունքում արձանագրությունների վավերացումը սառեցվեց։
«Իհարկե, մենք երբևէ չենք ապավինել Թուրքիայի բարեհաճությանը, այլ փորձել ենք կառուցել իրավահավասար, ժամանակակից հարաբերություններ։ Գուցե նաև սա է արձանագրությունները վավերացնելու Թուրքիայի դժկամության պատճառը։ Վերջիվերջո, դրանք հայ-թուրքական հարաբերությունների առաջին փաստաթղթերն էին, որ մեզ չէին պարտադրվել, ավելին՝ նախաձեռնվել էին Հայաստանի կողմից և բանակցվել էին մեր առաջարկների հիման վրա»,– ասաց Նալբանդյանը։
Նրա խոսքով, Հայաստանը մնաց իր բարձունքի վրա և կարողացավ առաջ տանել իր կողմից նախաձեռնած այս գործընթացը` հավատարիմ լինելով ձեռք բերված համաձայնություններին, ի տարբերություն Թուրքիայի, որն իր մեջ ուժ չգտավ ձերբազատվելու իր կարծրատիպերից՝ խախտելով միջազգային հարաբերությունների անկյունաքարային սկզբունքը՝ pacta sunt servanda` համաձայնությունները պետք է հարգվեն:
«Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսելիս մենք լիովին պատկերացրել ենք հետագա զարգացումների հնարավոր տարբերակները: Մենք ձգտում էինք արձանագրությունների կնքման միջոցով հարաբերությունների կարգավորմանը, սակայն գիտակցում էինք նաև, որ Թուրքիան կարող է համապատասխան քաղաքական կամք չդրսևորել և չհարգել իր ստանձնած պարտավորությունները»,– ասաց Նալբանդյանը։
Նա նշեց, որ մինչ օրս, թուրքական իշխանությունների կողմից արձանագրությունների վավերացմանն ուղղված որևէ քայլի բացակայությունը, շարունակական փորձերը արձանագրությունների վավերացումը փոխկապակցել նախապայմաններով, Հայաստանի ու հայ ժողովրդի հասցեին Անկարայից հնչող սադրիչ հայտարարությունները, ակնառու կերպով վկայում են, որ Թուրքիան պատրաստ չէ գնալ արձանագրությունների վավերացմանը և կյանքի կոչմանը:
«Հայաստանը մշտապես հետևողական դիրքորոշում է ցուցաբերել արձանագրությունները կյանքի կոչելու հարցում: Ցավոք, հետագա զարգացումները ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ Անկարան պատրաստ չէ կարգավորմանը և որ թուրքական կողմի բարձրագոչ հայտարարությունները այսպես կոչված պատմական հաշտեցման պատրաստակամության մասին կապ չունեն իրականության հետ»,– ասաց ԱԳ նախարարը։
Նա հիշեցրեց, որ դեռևս ստորագրման օրը թուրքական կողմը փորձ կատարեց կրկին հնչեցնել նախապայմաններ, որոնք նա օգտագործում էր մինչև գործընթացի մեկնարկը, ինչի պատճառով ստորագրման արարողությունը հետաձգվեց մի քանի ժամով։ Արարողությանը ներկա միջազգային հանրության բարձրաստիճան ներկայացուցիչները, թե' այն ժամանակ, թե' դրանից հետո հայտարարեցին, որ արձանագրությունները պետք է վավերացվեն ողջամիտ ժամկետներում և իրականացվեն առանց նախապայմանների:
«Սակայն, ցյուրիխյան արձանագրությունների ստորագրումից հետո Թուրքիան կրկին վերադարձավ նախապայմանների լեզվին, որը ոչ միայն կապ չուներ արձանագրությունների տառի ու ոգու հետ, այլ` հակասում էր դրանց: Թուրքիան արձանագրությունների վավերացումը պայմանավորեց Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը ադրբեջանական կողմի առավելապաշտական և անհիմն մոտեցումների համապատասխան կարգավորելու հետ և բացահայտ ողջունեց Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սադրիչ հայտարարություններն ու գործողությունները»,– ասաց ԱԳՆ ղեկավարը։
Նրա խոսքով, Ոչ միայն Հայաստանը, այլև գործընթացին աջակից երկրներն ու միջազգային կառույցները հրապարակավ հայտարարեցին, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հանգուցալուծումը չի կարող կապակցվել հայ-թուրքական կարգավորման գործընթացի հետ: Այդպիսի փորձերը կարող են վնասել երկու գործընթացներին էլ։
«Մենք նաև շարունակաբար հստակ վերահաստատել ենք, ներառյալ հայ-թուրքական գործընթացի թե՛ մեկնարկին և թե՛ դրա ընթացքում, որ Հայաստանը երբեք հարցականի տակ չի դնի Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման կարևորությունը: Ինչպես բազմիցս շեշտել է նախագահ Սարգսյանը, Հայաստանը նախապայմանների լեզվով չի խոսում, բայց չի էլ ընդունի որևէ մեկի կողմից նախապայմանների առաջադրումը»,– հիշեցրեց Նալբանդյանը։
Նա հայտարարեց, որ երբ թուրքական կողմը ողջ գործընթացը մղեց դեպի փակուղի, Հայաստանը ստիպված եղավ կասեցնել վավերացման ընթացակարգը` այնուամենայնիվ պատրաստ մնալով վավերացնել արձանագրությունները` Թուրքիայի համապատասխան քայլերի հետ զուգահեռ։ Հայաստանի այս մոտեցումը տարբեր երկրների ու միջազգային կառույցների կողմից ըմբռնումով ընկալվեց և ողջունվեց:
«Այն, որ Թուրքիան պատրաստ չէ առաջ գնալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղով ևս մեկ անգամ փաստվեց, երբ Անկարան մերժեց 2015թ. ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին մասնակցելու նախագահ Սարգսյանի հրավերն, որը 2014թ. օգոստոսին Անկարայում ես փոխանցեցի Թուրքիայի նախագահ Էրդողանին։ Սա Թուրքիայի կողմից հերթական բաց թողնված հնարավորությունն էր»,– ասել է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Նալբանդյանը հիշեցրեց, որ Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ Թուրքիայի ղեկավարությունը արձանագրությունները չի կարող առհավետ պատանդ պահել: Բայց Անկարան ականջալուր չեղավ ինչպես հայկական կողմի, այնպես էլ միջազգային հանրության հետևողական կոչերին: -0-

Загружается новость ... "Лево"