571.39
6.68
484.93
+20
Եղանակը Երևանում
Հայ

ՀԿԵ-ն արդյունավետ աշխատանքի է պատրաստվում հաջորդ տարի

16:33
27 Դեկտեմբերի 2013

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը դեկտեմբերի 27-ին կայացած խորհրդակցության ընթացքում ամփոփեց 2013 թվականի արդյունքները՝ նշելով առաջիկա ծրագրերը, ինչպես նաև պարգևատրեց մեծ ձեռքբերումներն արձանագրած աշխատողներին, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը:

«Առաջին հերթին ցանկանում եմ նշել 2013 թվականին երկաթուղու կյանքում  տեղի ունեցած առավել ակնառու իրադարձությունները: Այս տարի մենք ավարտել ենք Գյումրու երկու խոշոր հանգույցների վերակառուցումը՝ հանդիսավոր կերպով բարձրաստիճան հյուրերի ներկայությամբ շահագործման հանձնելով լոկոմոտիվային ու վագոնավերանորոգման դեպոները: Շահագործման է հանձնվել նաև Թումանյան կայարանն, իսկ աշնանային զննումը ցույց տվեց կայարանի աշխատանքի արդյունավետությունը: Այս տարի առաջին անգամ մենք նշեցինք Երկաթուղայինի օրը Գյումրիում, ինչը քաղաքի բնակիչներին ու Գյումրու երկաթուղային հանգույցի աշխատողներին թույլ տվեց ոչ թե տոնակատարությունների հյուրեր, այլ ընդունող կողմ լինել: Այդ տոնի ժամանակ Գյումրիում բացվեց նաև երկաթուղային տեխնիկայի թանգարանը», - նշեց գլխավոր տնօրենը:

Վառ իրադարձությունների շարքում Վիկտոր Ռեբեցը նշեց նաև անցումն աշխատանքի խրախուսման նոր համակարգին, Գործնական վարվելակարգի կանոնակարգի ընդունումը, համազգեստի ներդրումը, ԱՊՀ երկրների երկաթուղային վարչությունների փոխադրումների տնտեսությունների ղեկավարների խորհրդակցության անցկացումն Երևանում:

Ինչպես նշեց Ընկերության ղեկավարը, ՀԿԵ բեռնափոխադրումների ծավալը 2013-ին կազմել է 3,3 մլն տոննա, ինչը 4,3%-ով պակաս է անցյալ տարվա ցուցանիշից: Վիկտոր Ռեբեցն ընդգծեց, որ երկաթուղային բեռնափոխադրումների նվազումը մեծ մարտահրավեր է ընկերության համար, և ՀԿԵ-ն աշխատում է նման երևույթները հարթեցնելու ուղղություններով:

Միևնույն ժամանակ գլխավոր տնօրենը նշեց, որ երկաթուղու աշխատանքի որակական ցուցանիշները ցուցադրում են բարելավման միտումներ: Մասնավորապես դա վերաբերում է վագոնի մեկ բեռնատար գործողության տակ գտնվելու, տրանզիտային վագոնի պարապուրդի ցուցանիշներին: Նաև 4,2%-ով աճել է լոկոմոտիվի արտադրողականությունը, 6,6%-ով՝ լոկոմոտիվի վազքը, 8,5%-ով կամ 2,5 կմ/ժամում աճել է տեղմասային արագությունը, իսկ վագոնի շրջանառությունը կրճատվել՝ մինչև 3,1 օր:

 Անդրադառնալով գնացքների երթևեկության գրաֆիկին՝ Վիկտոր Ռեբեցն ընդգծեց, որ թեև միգազգային, մերձքաղաքային և բեռնատար գնացքների գրաֆիկները  համապատասխանաբար կազմում են 96,4%, 99,1% և 98,3%, այնուամենայնիվ պետք է ձգտել բացարձակ 100% ցուցանիշի:

 «Բավարարվածությամբ կարելի է նշել, որ երկաթուղայինների միջին ամսական աշխատավարձը կազմում է 196,348 դրամ, ինչը 9.4 % գերազանցում է 2012 թ. ցուցանիշը: Երկաթուղայինների աշխատավարձի աճի տեմպերը գերազանցում են երկրի տնտեսության ու պետական հատվածի բնագավառում նման ցուցանիշները: Ընդ որում, աշխատանքի արտադրողականությունը բարձրացել է 8.8%-ով», - ասաց ընկերության գլխավոր տնօրենը:

 Ինչ վերաբերում է գնացնքների անվտանգ երթևեկության հարցին, ապա ՀԿԵ ղեկավարն ընդգծեց, որ 2013 թ. աշխատանքների խոտանի նվազեցման միտումը ոչինչ է՝ համեմատ 3 խոշոր վթարների՝ հանձնարարելով աշխատանքներ տանել այդ ուղղությամբ:

 2014 թ. առաջին ամսվա առաջադրանքների շարքում գլխավոր տնօրենը նշեց մասնավորապես ներդրումային ծրագրի իրագործումն, ընկերության շահութաբերության ապահովումը, փոխադրումների պլանի կատարումը:

 Խորհրդակցության ավարտին Վիկտոր Ռեբեցը «Բարձր էթիկայի և տեխնոլոգիայի  ձեռնարկություն» կոչումը շնորհեց ուղևորափոխադրումների տնօրինությանը, իսկ տարվա լավագույն գծային-կայարանային միավորումը հայտարարվեց Գյումրու ԳԿՄ-ն: Տարվա լավագույն կայարաններն՝ ըստ ղեկավարի, ճանաչվեցին Վանաձորը, Կարմիր բլուրը և Զոդը:

 Երկաթուղայինների մի մեծ խմբի տոնական մթնոլորտում շնորհվեց շնորհակալագրեր և պատվոգրեր՝ աշխատանքում հաջողությունների և բարեխիղժճ աշխատանքի համար, տրվեցին դասային աստիճաններ:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերություն և իրականացնում է «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:--0--

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:30
19 Սեպտեմբերի 2021
Էրդողանի խոսքով` Փաշինյանն իրեն հանդիպելու առաջարկ է արել
Էրդողանը հայտարարել է, որ Փաշինյանն իրեն հանդիպելու առաջարկ է արել
10:57
17 Սեպտեմբերի 2021
Հայաստանն Ադրբեջանի դեմ գանգատ է ներկայացրել ՄԱԿ–ի Արդարադատության միջազգային դատարան
Հայաստանը ՄԱԿ–ի Արդարադատության միջազգային դատարան գանգատ է ներկայացրել Ադրբեջանի դեմ
12:37
15 Սեպտեմբերի 2021
ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդատվական և գործադիր մարմինների հերթական նիստերը կկայանան Հայաստանում
ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդատվական և գործադիր մարմինների հերթական նիստերը կկայանան Հայաստանում  
15:23
13 Սեպտեմբերի 2021
Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչը Հայաստանում է
«Լավ է վերադառնալ Հայաստան».Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչը Հայաստանում է
12:00
09 Սեպտեմբերի 2021
Հայաստանում բնակվող կամ ժամանակավորապես գտնվող ՌԴ քաղաքացիները կարող են մասնակցել Պետական Դումայի ընտրություններին
ՀՀ–ում ՌԴ դեսպանատունը հրապարակել է տեղեկատվություն Պետական Դումայի ընտրություններին մասնակցելու մասին
10:14
03 Սեպտեմբերի 2021
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-թուրքական հարաբերությունների մերձեցմանը. Զախարովա
Զախարովան ասում է' ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-թուրքական հարաբերությունների մերձեցմանը
15:50
31 Օգոստոսի 2021
Ցանկանում ենք, որ հարաբերությունները շարունակեն զարգանալ՝ ելնելով մեր քաղաքացիների, մեր փոխգործակցության շահերից. կայացել է Լավրով–Միրզոյան հանդիպումը (ՎԻԴԵՈ)
Ցանկանում ենք, որ հարաբերությունները շարունակեն զարգանալ՝ ելնելով մեր քաղաքացիների, մեր փոխգործակցության շահերից. կայացել է Լավրով–Միրզոյան հանդիպումը.ՎԻԴԵՈ
12:34
30 Օգոստոսի 2021
Հայաստանն ամբողջովին պատրաստ է սահմանազատման և սահմանագծման գործընթացին և սպասում է Ադրբեջանի արձագանքին.ԱԽ քարտուղար
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ Հայաստանն ամբողջովին պատրաստ է սահմանազատման և սահմանագծման գործընթացին և սպասում է Ադրբեջանի արձագանքին
10:51
30 Օգոստոսի 2021
ՀՀ ԱԳ նախարարը Մոսկվայում կհանդիպի Լավրովի և Զասի հետ
ՀՀ ԱԳ նախարարը Մոսկվայում կհանդիպի Լավրովի և Զասի հետ, ի՞նչ են քննարկելու
12:21
27 Օգոստոսի 2021
«Դրական ազդակներին դրական ազդակով կպատասխանենք».Փաշինյանը որոշակի դրական ազդակներ է տեսնում Թուրքիայի կողմից (ՎԻԴԵՈ)
«Դրական ազդակներին դրական ազդակով կպատասխանենք».Փաշինյանը որոշակի դրական ազդակներ է տեսնում Թուրքիայի կողմից.ՎԻԴԵՈ
15:57
20 Օգոստոսի 2021
Լավրովը շնորհավորել է Միրզոյանին ու հրավիրել Մոսկվա
Լավրովը շնորհավորել է Միրզոյանին ու հրավիրել Մոսկվա նրան հարմար ժամկետներում
11:51
11 Օգոստոսի 2021
Համացանցում իսկական սկանդալ է Բելառուսում Ադրբեջանի նախկին դեսպանի «խոզային» հայտարարությունների պատճառով (ՎԻԴԵՈ)
Բելառուսում Ադրբեջանի նախկին դեսպանի «խոզային» հայտարարություններն իսկական սկանդալ են առաջացրել.ՎԻԴԵՈ