585.25
6.47
494.01
+23
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ Պատերազմ Արցախում. բոլոր նորությունները` ռազմաճակատից (ԹԱՐՄԱՑՎՈՂ)

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին հրավիրել են հանդիպման և կոչ արել վերսկսել առանց պայմանների բանակցությունները

10:10
15 Սեպտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի համանախագահները հեռախոսազրույց են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հետ: Այս մասին նշվում է կազմակերպության կայքում տեղադրված համանախագահների հայտարարության մեջ:

Загружается новость ... "Лево"

Համանախագահները նախարարներին հրավիրել են առաջիկա շաբաթների ընթացքում անձամբ հանդիպել իրենց հետ `ավելի հստակեցնելու իրենց դիրքորոշումները` առանց նախապայմանների լուրջ բովանդակային բանակցությունները վերսկսելու նպատակով:

ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրույ Շոֆերը (ԱՄՆ) և ԵԱՀԿ նախագահի գործող ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկը երկուշաբթի Փարիզում ինտենսիվ խորհրդակցություններ են անցկացրել:

Նրանք քննարկել են իրավիճակը տարածաշրջանում՝ հատուկ ուշադրություն դարձնելով հուլիսի կեսերին հայ-ադրբեջանական սահմանին բռնությունների սրումից հետո իրադրձությունների վրա: Համանախագահները ուշադիր ուսումնասիրել եւ գնահատել են կողմերի անձնական ու հանրային ուղերձներն ու մտահոգությունները: Անջեյ Կասպրշչիկը համանախագահներին տեղեկացրել է շփման գծում տիրող իրավիճակի մասին, իսկ համանախագահները ողջունել են դիտորդական գործունեության վերսկսման համար նրա կոնկրետ նախապատրաստությունները:

Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման մասին                          

Հուլիսի 12-ից 17-ը հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանը Հայաստանի դեմ ագրեսիվ գործողություններ է հայկական հենակետերի ուղղությամբ: Ադրբեջանի ԶՈՒ-ն սահմանային դիրքը գրավելու մի քանի փորձ է կատարել տանկի, հրետակոծության, հաուբիցի, անօդաչու թռչող սարքերի և «Գրադ» ՀԿՌՀ-ի օգտագործմամբ:

Հակառակորդը հրետակոծել է հայկական հենակետերը, նաև թիրախավորել բնակելի տարածքներ՝ Չինարի, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր և Պառավաքար գյուղերը, ինչպես նաև Բերդ քաղաքը: Հարվածի տակ են հայտնվել Տավուշի երկու ձեռնարկություն:

ՀՀ ԶՈՒ-ն ոչնչացրել է Ադրբեջանի ԶՈՒ-ի 13 հարվածային ԱԹՍ:

ՀՀ ԶՈՒ-ի կողմից խոցվել է հակառակորդի տանկ, հրետանային և ականանետային մարտկոցների կրակային դիրքեր: Հուլիսի 17-ից հայ-ադրբեջանական սահմանին հարաբերական անդորր է:

Հակառակորդի կրակոցից հայկական կողմում զոհվել է 5 զինծառայող: Ադրբեջանում պաշտոնապես հաստատվել է 12 զոհ, հայկական կողմը նաև հաղորդում է ոչ պակաս, քան 10 ադրբեջանական հատուկջոկատայինների մահվան մասին: 

Հակամարտության պատմությունը

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։ 1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։

Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։ Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։ 1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ` հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:07
23 Հոկտեմբերի 2020
Մնացականյանը և Պոմպեոն վերահաստատել են ղարաբաղյան հակամարտության գոտում կրակի դադարեցման անհրաժեշտությունը. ՀՀ ԱԳՆ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող ՀՀ ԱԳ նախարարը Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմեոյին․ ԱԳՆ-ն մանրամասներ է ներկայացրել․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
19:43
23 Հոկտեմբերի 2020
Տեղի ունեցավ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հանդիպումը (ՎԻԴԵՈ)
Տեղի ունեցավ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հանդիպումը․ ՎԻԴԵՈ
17:51
23 Հոկտեմբերի 2020
Արցախի դեմ պատերազմը միտված է Արցախի բնիկ ժողովրդի բնաջնջմանը․ Մնացականյան
ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Ֆիլիպ Ռիքերի հետ
16:48
23 Հոկտեմբերի 2020
Ադրբեջանում օգտագործվում է ցանկացած առիթ՝ խորացնելու համար ատելությունը էթնիկ հայերի նկատմամբ․ ՄԻՊ
Ադրբեջանական լրատամիջոցների ու սոցիալական մեդիայի ուսումնասիրությունները, հավաքագրած ապացույցները ցույց են տալիս, որ ատելությունը համատարած է և ունի բարձր խրախուսում․ օմբուդսմեն
11:23
23 Հոկտեմբերի 2020
Պեսկովը՝ ԼՂ հակամարտության քաղաքական լուծման բանաձևի անժամանակության և Մոսկվայի ու Անկարայի մոտեցումների տարբերության մասին
Պեսկովը՝ ԼՂ հակամարտության քաղաքական լուծման բանաձևի անժամանակության և Մոսկվայի ու Անկարայի մոտեցումների տարբերության մասին
10:00
23 Հոկտեմբերի 2020
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարարի աշխատանքային այցն ԱՄՆ․ կայացել է առաջին հանդիպումը (ՖՈՏՈ)
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարարի աշխատանքային այցն ԱՄՆ․ կայացել է առաջին հանդիպումը. ՖՈՏՈ
17:46
22 Հոկտեմբերի 2020
Թուրքիան լուրջ սպառնալիք է միջազգային անվտանգության համար․ ՀՀ նախագահը՝ ԵՄ բարձր ներկայացուցչին
Թուրքիան լուրջ սպառնալիք է միջազգային անվտանգության համար․ ՀՀ նախագահը՝ ԵՄ բարձր ներկայացուցչին
16:57
22 Հոկտեմբերի 2020
Ադրբեջանական բանակի կորուստները. ՊՆ–ն նոր տեսանյութ է հրապարակել (ՎԻԴԵՈ)
Ադրբեջանական բանակի կորուստները. ՊՆ–ն նոր տեսանյութ է հրապարակել. ՎԻԴԵՈ
15:07
22 Հոկտեմբերի 2020
Կրեմլ. Ղարաբաղում կրակի դադարեցման ռեժիմի պայմանավորվածությունները չեն պահպանվում
Կրեմլ. Լեռնային Ղարաբաղում հակամարտության կողմերը չեն պահպանում կրակի դադարեցման ռեժիմի և հումանիտար դադարի պայմանները
12:25
22 Հոկտեմբերի 2020
Ամերիկայի հայկական համագումարը կոչ է արել Վաշինգտոնի լոբբիստական ընկերություններին հրաժարվել Ադրբեջանի իշխանությունների «արյունոտ փողերից»
Ամերիկայի հայկական համագումարի համանախագահները կոչ են արել Վաշինգտոնի լոբբիստական ​​ընկերություններին հրաժարվել կոռումպացված ավտոկրատական ​​երկրի՝ Ադրբեջանի իշխանությունների հետ համագործակցելուց
20:50
21 Հոկտեմբերի 2020
ԱՄՆ պետքարտուղարը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հանդիպման մասին և ասել, թե ինչի մասին է խոսելու նրանց հետ
ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն հաստատել է այս շաբաթ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ բանակցություններ վարելու մտադրությունը

19:50
21 Հոկտեմբերի 2020
«Ի՞նչ հարցերից է վախենում Ալիևը». Ադրբեջանի նախագահը հրաժարվել է հարցազրույց տալ գերմանական BILD- ին
Հնարավոր է՝ սա է պատճառը, որ նրանք մամուլի ազատության ինդեքսում 168-րդ տեղում են․ գրել է BILD-ի լրագրողը