631.65
7.19
519.28
+29
Եղանակը Երևանում
Հայ

Դուշանբեում Ադրբեջանի նախագահն է ինձ դիմել խնդրանքով. Փաշինյանը փակագծերն է բացում (ՎԻԴԵՈ)

19:43
28 Սեպտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային Հեռուստաընկերությանը տված հարցազրույցում որոշ փակագծեր է բացել պայմանավորվածությունների շուրջ, որոնք ձեռք են բերվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Դուշանբեում 2018թ.-ին:

Ավելի վաղ, ադրբեջանական ԶԼՄ-ները գրում էին այն մասին, թե Հայաստանի կառավարությունը գաղտնի բանակցություններ է վարում Ադրբեջանի հետ և ձեռք է բերվել տարածքներ հանձնելու մասին պայմանավորվածություն:

«Ես վերջերս անդրադարձա տեղեկատվական անվտանգության խնդիրներին և ասացի, որ եթե որևէ տեղ, նույնիսկ մի երրորդական կայքում հոդված հրապարակվի, որ Արցախը «վաճառել են», Հայաստանում փոթորիկներ կառաջանան: Այդ հրապարակման իմաստն այն էր, որ իբր իմ խորհրդականներից մեկի միջոցով գաղտնի բանակցություններ են եղել: Ես ուզում եմ հստակ ընգծել, որ Արցախի հարցի վերաբերյալ բանակցություններ վարելու լիազորություն մեր կառավարությունում հեղափոխությունից հետո ունեցել է երկու անձ. մեկը՝ արտգործնախարարը, մյուսը՝ ես: Որևէ երրորդ անձ որևէ բանակցութուն, քննարկում վարելու լիազորություն չի ունեցել»,- նշել է Փաշինյանը:
Նա հրապարակման բովանդակությունը կատարյալ անհեթեթություն է անվանել:

Ալիևին իր ուղղված կոչի վերաբերյալ՝ «այսպես կոչված կոնֆիդենցիալ տեղեկատվության» մասին, Փաշինյանը նշել է, որ իր կողմից խոսել է առանց չակերտների կոնֆիդենցիալ տեղեկատվության բացահայտման մասին:

«Կա մի հանգամանք, որի մասին ես երկու տարի չէի խոսում կոռեկտությունից ելնելով, բայց հաշվի առնելով Ադրբեջանի նախագահի անհասկանալի պահվածքը, ես հիմա, կարծում եմ, ճիշտ ժամանակն է այդ մասին խոսել»,- նշել է վարչապետը:

Նա նշել է, որ շատ է խոսվում այն մասին, որ ինքը Դուշանբեում 2018թ.-ի հեղափոխությունից հետո ժամանակ է խնդրել:

«Դուշանբեում, երբ որ այդ պայմանավորվածությունը տեղի ունեցավ, պարզ էր, որ Հայաստանը շահագրգիռ է, որ հրադադարի ռեժիմը պահպանվի: Իսկ Ադրբեջանի նախագահը ինչո՞ւ էր շահագրգիռ, որ այդ պայմանավորվածությունը տեղի ունենա: Եվ մեր ընդդիմադիր որոշ շրջանակներ վերլուծում հասկանում են, որ միակ տարբերակն այն է, որ ինչ-որ դավադրություն է տեղի ունեցել և Ադրբեջանի ռազմաքաղական ղեկավարությունը ձայնակցում է դրա հետ»,- նշել է Փաշինյանը:  

Փաշինյանի խոսքով, սրանից կարելի է մի շատ կարևոր նյուանս բացահայտել, թե ով ում է դիմել խնդրանքով Դուշանբեում:
«Իրականում ոչ թե ես եմ Ադրբեջանի նախագահի դիմել, այլ Ադրբեջանի նախագահն է ինձ դիմել խնդրանքով, և այդ խնդրանքի իմաստը եղել է հետևյալը. եթե հիշում եք, այդ ժամանակ Երևանում քաղաքապետի ընտրություններն էր, և գրեթե ամեն օր հավաքներ էին անցկացվում: Եվ  այնպես ստացվեց, որ մի շարք հանգամանքների բերումով, դրանից առաջ էլ, ես մի շարք ելույթներոբ անդրադառնում էին Ադրբեջանում տիրող իրավիճակին և փորձում էի խոսակցություն ծավալել Ադրբեջանի ժողովրդի հետ և որոշակի քննադատական խոսքեր էին հնչեցնում Ադրբեջանում տրող իրավիճակի վերաբերյալ»,- հայտնե է Փաշինյանը:
Նա նշել է, որ Ալիևը խնդրել է  Փաշինյանին, որ վերջինս Ադրբեջանի վերաբերյալ այդ ելույթներից ձեռնպահ մնա:

«Երբ հեղափոխությունը նոր էր տեղի ունեցել, տարածաշրջանի ընդդիմադիր ուժերը ոգևորված էին այդ իրադարձությամբ: Ադրբեջանական սոցիալական ցանցերում քննարկվում էր, որ այդ ալիքը շուտով կհասնի Ադրբեջան: Երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը մտավախություն ուներ,որ այդ ելույթները իսկապես կարող են որոշակի քաղաքական պրոցեսներ հրահրել Ադրբեջանում»,- նշել է Փաշինյանը:

Հաղորդավարի հարցին, թե արդյոք Ալիևն իրեն անձամբ է խնդրել, Փաշինյանը դրական պատասխան է տվել:

«Դուշանբեում համաձայնությունների կետերը ես ինքս եմ գրել ձեռագրով, մի թղթի վրա, և այդ կետերը մենք արձանագրել ենք, որ եկանք համաձայնության: Ես գո՞հ եմ, որ մենք նման համաձայնություն է ձեռք բերվել, թե ոչ: Այո, որովհետև, Ադրբեջանի ներքին հարցերը ամենևին էլ իմ օրակարգի հարցերը չեն, և երկրորդը դրա արդյունքում հայ զինվորների կյանքեր են խնայվել, ես գոհ եմ»,- հայտնել է վարչապետը:

Վարչապետը հայտնել է, որ այդ շրջանում Ալիևը մտահոգված էր մի հարցով, որ հեղափոխական ալիքը Ադրբեջան չհասնի:

 «Այս փաստերը և հետագա փաստերը գալիս են ի ցույց դնելու , որ Ղարաբաղի հարցը Ադրբեջանի ռազմաքաղական ղեկավարության համար ոչ թե Ադրբեջանի ազգային շահերի հարց է, այլ ընդամենը սեփական իշխանությունը և բռնատիրական համակարգը պահպանելու միջոց և մենք այսօր էլ ենք այդ իրավիճակը տեսնում»,- նշել է Փաշինյանը:-0-

 
 
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:06
10 Հունիսի 2021
Էրդողանը բանակցություններ կանցկացնի Ալիևի հետ Շուշիում
Էրդողանը բանակցություններ կանցկացնի Ալիևի հետ Շուշիում
13:25
01 Հունիսի 2021
Մեծ Բրիտանիան կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին անհապաղ դուրս բերել զորքերը
Մեծ Բրիտանիան կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին անհապաղ դուրս բերել զորքերը
13:40
31 Մայիսի 2021
Մհեր Գրիգորյան. տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցում առավել տեսանելի են ԽՍՀՄ ժամանակ գործող երկաթգծի ենթակառուցվածքների վերականգնման հնարավորությունները
Մհեր Գրիգորյանը հայտարարել է, որ տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցում առավել տեսանելի են ԽՍՀՄ ժամանակ գործող երկաթգծի ենթակառուցվածքների և ուղիների վերականգնման հնարավորությունները
12:01
28 Մայիսի 2021
ԱՄՆ–ն կոչով դիմել է Երևանին և Բաքվին
ԱՄՆ–ն կոչով դիմել է Երևանին և Բաքվին
12:12
24 Մայիսի 2021
ՌԴ ԱԳՆ. ՀԱՊԿ–ի դռները պետք է բաց լինեն բոլորի, այդ թվում` Ադրբեջանի համար
ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն հայտարարել է, որ ՀԱՊԿ–ի դռները պետք է բաց լինեն բոլորի, այդ թվում` Ադրբեջանի համար
14:27
23 Մայիսի 2021
Բացահայտվել է, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերի ղեկավարը հրամայել է խոցել ռուսական կործանիչը
Բացահայտվել է, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերի ղեկավարը հրամայել է խոցել ռուսական կործանիչը
18:23
21 Մայիսի 2021
Պեսկովը մեկնաբանել է հայ–ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի մասին գաղտնազերծված աղմկահարույց փաստաթուղթը
Պեսկովը մեկնաբանել է հայ–ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի մասին գաղտնազերծված աղմկահարույց փաստաթուղթը
22:18
18 Մայիսի 2021
«Մենք կհաղթենք, Հայաստանը կհաղթի». Tigran Arzakantsyan Foundation–ն ու Դեմկուսը միասին կմասնակցեն ընտրություններին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Tigran Arzakantsyan Foundation–ն  ու Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը երեքշաբթի Համագործակցության հուշագիր ստորագրեցին.ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
23:36
17 Մայիսի 2021
ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը բերման է ենթարկվել. ոստիկանությունից հայտնել են պատճառը.ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ
ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը բերման է ենթարկվել. ոստիկանությունից հայտնել են պատճառը.ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ
16:01
11 Մայիսի 2021
«Մենք ձեզ շա՞տ ենք խանգարում». Լավրովը Բաքվում բարկացել է օպերատորների վրա (ՎԻԴԵՈ)
«Մենք ձեզ շա՞տ ենք խանգարում». Բաքվում օպերատորները բարկացրել են Լավրովին.ՎԻԴԵՈ
13:27
11 Մայիսի 2021
Ալիևը հայտարարել է Զանգեզուրի միջանցքի հարցում առաջխաղացումների մասին
Ալիևը հայտարարել է Զանգեզուրի միջանցքի հարցում առաջխաղացումների մասին
10:49
06 Մայիսի 2021
Մեկնարկել է Այվազյանի ու Լավրովի առանձնազրույցը (ՖՈՏՈ)
Մեկնարկել է Այվազյանի ու Լավրովի առանձնազրույցը.ՖՈՏՈ