Դիվանագիտական խողովակով խորհրդակցություն ենք իրականացնում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար․ ԱԽ քարտուղար
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Դիվանագիտական խողովակով խորհրդակցություն ենք իրականացնում Ադրբեջանի հետ, որպեսզի խաղաղության պայմանագիրը ստորագրվի, հայտարարեց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Կողմերը հայտարարել էին, որ խաղաղության պայմանագրի տեքստը վերջնականացված է, և անհրաժեշտություն է մնացել, որպեսզի պայմանագիրը ստորագրվի։ Հիմա մենք դիվանագիտական խողովակով խորհրդակցություն ենք իրականացնում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար»,– ասաց Գրիգորյանը։
Նրա խոսքով, Ադրբեջանը շարունակում է ներկայացնել իր մոտեցումները, հայկական կողմն էլ ունի իր դիրքորոշումները։
«Մենք պարբերաբար խոսում ենք դրանց մասին, այդ թվում՝ Մինսկի խմբի լուծարումը։ Մենք պատրաստակամություն ենք հայտնել խաղաղության պայմանագրի ստորագրման նույն օրը ստորագրել նաև Մինսկի խմբի լուծարման դիմումը», – ասաց Գրիգորյանը։

