Դեմոյան. Թուրքիայի իշխանությունները թշնամու կերպար են ստեղծում իշխանությունը պահելու համար
03.12.2015,
19:01
Թուրքիայի իշխանությունները թշնամու կերպար են ստեղծում իշխանությունը պահելու համար, ասաց Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Թուրքիայի իշխանությունները թշնամու կերպար են ստեղծում իշխանությունը պահելու համար, ասաց Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում։
«Ներքին թշնամին ոչ թե Թուրքիայի տարածքում ապրող թուրքերն են, այլ, նախևառաջ, Ռուսաստանը։ Նախկինում դա քողարկվում էր տնտեսական, մշակութային և ռազմավարական գործընկերության մասին հայտարարություններով։ Թեև ես` որպես մասնագետ, չեմ հասկանում, թե ռազմավարական ինչ գործընկերություն կարող է լինել ՆԱՏՕ–ի անդամ երկրի և Ռուսաստանի միջև»,– ասաց Դեմոյանը։
Ըստ նրա, Թուրքիան եղել է և մնում է Ռուսաստանի աշխարհաքաղաքական մրցակիցը և միաժամանակ Ռուսաստանի տնտեսական և կրթամշակութային էքսպանսիա է իրականացրել։
«Չխոսելով այն մասին, որ առաջին և երկրորդ չեչենական պատերազմների ժամանակ հենց Թուրքիայից է գրանցվել ահաբեկչական ներթափանցման հիմնական հոսքը դեպի Հյուսիսային Կովկաս։ Թուրքիայի համար սարսափ է դարձել Ղրիմի միացումը Ռուսաստանին, քանի որ վերջինս միշտ դիտարկել է Ղրիմը որպես հյուսիսային բաստիոն»,– ասաց Դեմոյանը։
Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերություններում լարվածությունն օրեցօր աճում է Թուրքիայի կողմից ռուսական ռմբակոծիչի խոցումից հետո։ Մասնավորապես, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի գործողությունները դավաճանություն է անվանել և հանձնարարել է կառավարությանը տնտեսական և մարդասիրական ոլորտներում համալիր միջոցառումներ սահմանել թուրքական ագրեսիային ի պատասխան։ -0-