Ադրբեջանական կողմից արձակված գնդակից պայմանագրային զինծառայող է զոհվել
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Ուրբաթ ադրբեջանական կողմից արձակված գնդակից շարքային պայմանագրային զինծառայող է զոհվել։ Պաշտպանության նախարարությունը նշում է, որ հակառակորդի ոտնձգությունները անպատասխան չեն մնա, Facebook սոցցանցի իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
«Ինչպես և նշում էինք, ՀՀ ԶՈւ-երը ամեն ինչ արեցին սահմանում իրավիճակի կայունության համար, սակայն ադրբեջանական կողմը կրկին սադրում է սահմանի լարվածությունը: Այսօր ժամը 18:30 սահմաններում հակառակորդը ՀՀ Նախիջևանյան սահմանի Սյունիքի մարզի Գորհայք բնակավայրի հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառելով նաև մեծ տրամաչափի զենքեր, ակտիվ կրակ է վարել: Հայկական կողմի պատասխան կրակից հետո հակառակորդը կրել է բազմաթիվ կորուստներ, սակայն մարտի ընթացքում, ցավոք, զոհվել է նաև ՀՀ ԶՈւ–երի զինծառայող շարքային պայմանագրային Արման Մայիսի Եփրեմյանը` ծնված 1987թ.–ին», – նշել է Հովհաննիսյանը։
«ՀՀ ՊՆ-ը ցավակցում է զոհված հայորդու հարազատներին ու ծառայակիցներին և նշում, որ հակառակորդի ոտնձգությունները անպատասխան չեն մնա», – ավելացրել է Հովհաննիսյանը։
Նա նաև հիշեցրել է, որ այդ հենակետերի հատվածում վերջին մեկ տարում կրակահերթեր առհասարակ չեն եղել:–0–

