Հայաստանում ՀԱՊԿ–ի խաղաղապահների վարժանքները պատրաստ են անցկացման համար. Բորդյուժա

18.06.2015, 14:38
ՀԱՊԿ–ի «Անքակտելի եղբայրություն 2015» կոլեկտիվ  խաղաղապահ ուժերի  վարժանքները պատրաստ են անցկացման համար, հինգշաբթի լրագրողներին ասել է ՀԱՊԿ–ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։
Հայաստանում ՀԱՊԿ–ի խաղաղապահների վարժանքները պատրաստ են անցկացման համար. Բորդյուժա

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. ՀԱՊԿ–ի «Անքակտելի եղբայրություն 2015» կոլեկտիվ  խաղաղապահ ուժերի  վարժանքները պատրաստ են անցկացման համար, հինգշաբթի լրագրողներին ասել է ՀԱՊԿ–ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։

«Այո, մենք իսկապես, ծրագրել ենք Հայաստանի տարածքում ՀԱՊԿ–ի խաղաղապահ ուժերի վարժանքներ, որոնք կանցկացվեն սեպտեմբերի վերջին և հոկտեմբերի սկիզբին։ Ընդ որում, մենք նախատեսում ենք այդ վարժանքներին հրավիրել ՄԱԿ–ի խաղաղապահ գործողությունների դեպարտամենտի ներկայացուցիչներին», – ասել է Բորդյուժան «Ռոսիա սեգոդնյա» միջազգային  մամուլի կենտրոնում։

Նրա խոսքերով` մի քանի օր առաջ են ավարտվել երկրորդ շտաբային բանակցությունները  այդ վարժանքների վերաբերյալ և փաստորեն բոլոր կազմակերպչական հարցերը կարգավորվել են, մշակվել են մտահղացումները, դրվագները, որոնք ցուցադրվելու են վարժանքների ընթացքում։

«Այդ իսկ պատճառով, ես կարծում եմ, որ նախապատրաստությունները հաջող են ընթանում, այսօրվա դրությամբ կարելի է հավաստել, որ այդ վարժանքները պատրաստ են անցկացման համար», – ավելացրել է Բորդյուժան։

ՀԱՊԿ–ի «Անքակտելի եղբայրություն 2015» կոլեկտիվ  խաղաղապահ ուժերի  վարժանքները անցկացվելու են սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ը ՀՀ ՊՆ–ի «Մարշալ Բաղրամյան» հրաձգարանում։ -0-