Հայաստանում ռուսական զորքը պատրաստվում է Հաղթանակի շքերթին

07.04.2015, 17:37
Հայաստանում ՀՌՕ–ի ռուսական ռազմակայանի զինծառայողներն ակտիվորեն նախապատրաստվում են Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 70–ամյակին նվիրված ռազմական շքերթին, հաղորդում է ՀՌՕ մամուլի ծառայությունը։
Հայաստանում ռուսական զորքը պատրաստվում է Հաղթանակի շքերթին

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում ՀՌՕ–ի ռուսական ռազմակայանի զինծառայողներն ակտիվորեն նախապատրաստվում են Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 70–ամյակին նվիրված ռազմական շքերթին, հաղորդում է ՀՌՕ մամուլի ծառայությունը։

«Զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Ալեքսեյ Նաումյոնկոյի գլխավորությամբ Գյումրու զինվորական կայազորի «Սիվերսկի» զորահրապարակում օրական 2 ժամ կազմակերպվում են շարային վարժանքներ։ Ապրիլի ընթացքում կկազմակերպվեն շարային պատրաստվածության հատուկ վարժանքներ։ Շքերթի հաշվարկների համատեղ վարժանքները կկազմակերպվեն 2015 թ.–ի ապրիլի 28–ին և մայիսի 5–ին Գյումրու Ազատության հրապարակում», – նշվում է հաղորդագրության մեջ։ 

Զինվորական շքերթին կմասնակցի Գյումրու զինվորական կայազորի ավելի քան 1,2 հազար զինծառայող, այդ թվում` ռուսական ռազմակայանի, ՀՀ–ում ՌԴ ԱԴԾ սահմանային վարչության, ՌՕՈՒ–ի և ՀՀ ԶՈՒ ՀՕՊ–ի զինծառայողները։

Շքերթը կղեկավարի ՀՌՕ ռուսական ռազմակայանի հրամանատար, գեներալ–մայոր Վլադիմիր Ուստինովը։ –0–