Հայաստանի ոստիկանությունը որոնում է Գյումրիում կատարված սպանության կասկածյալ ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովին

12.01.2015, 15:54
Հայաստանի ոստիկանությունը որոնում է Գյումրիում կատարված սպանության կասկածյալ ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովին, նշված է ոստիկանության կայքում։
Հայաստանի ոստիկանությունը որոնում է Գյումրիում կատարված սպանության կասկածյալ ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովին

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ոստիկանությունը որոնում է Գյումրիում կատարված սպանության կասկածյալ ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովին, նշված է ոստիկանության կայքում։

«Ոստիկանությունը հայցում է քաղաքացիների ուշադրությունը և աջակցությունը և լուսանկարում պատկերված անձին տեսնելու դեպքում խնդրում անմիջապես զանգահարել 1-02 հեռախոսահամարով կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին», - ասվում է հաղորդագրության մեջ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ոստիկանության մամուլի ծառայության ներկայացուցիչ Արմեն Մալխասյանը, երկուշաբթի առավոտյան Գյումրիում սպանել էին ընտանիքի վեց անդամներին։ Տվյալ պահին դեպքի վայրում աշխատում են Շիրակի մարզի ոստիկանության և դատախազության աշխատակիցները, ինչպես նաև` Հայաստանում գործող ռուսական ռազմակայանի ներկայացուցիչները։-0-