Ղարաբաղի զինծառայողներն ադրբեջանական դիվերսիայի փորձեր են կանխել. ՊՆ

25.12.2014, 11:33
ԼՂՀ պաշտպանության բանակի զինծառայողները հինգշաբթի գիշերը կանխել են ադրբեջանական զինուժի կողմից հարավարևելյան հատվածի երկու ուղղություններով ձեռնարկված հետախուզադիվերսիոն ներթափանցման գործողությունները, հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Ղարաբաղի զինծառայողներն ադրբեջանական դիվերսիայի փորձեր են կանխել. ՊՆ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ԼՂՀ պաշտպանության բանակի զինծառայողները հինգշաբթի գիշերը կանխել են ադրբեջանական զինուժի կողմից հարավարևելյան հատվածի երկու ուղղություններով ձեռնարկված հետախուզադիվերսիոն ներթափանցման գործողությունները, հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Դիվերսիոն գործողության ընթացքում նախահարձակ թշնամին կիրառել է տարբեր տրամաչափի հարձակողական զենքեր, այդ թվում` ձեռքի նռնակներ», – նշվում է հաղորդագրության մեջ։

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշելով հակառակորդի հատուկ ստորաբաժանումների առաջխաղացման փորձերը, նրան հասցրել են կորուստներ և ստիպել նահանջել իրենց ելման դիրքեր: Հակառակորդին դիմակայելու ընթացքում պաշտպանության բանակը կորուստներ չի ունեցել:

Միջադեպի մանրամասները ճշտվում են:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-