Զինագործ Կալաշնիկովի հուշարձանն է բացվել Հայաստանի ռուսական ռազմակայանում
08.10.2014,
11:47
Ռուս զինագործ Միխայիլ Կալաշնիկովի հուշարձանն է բացվել Հայաստանում Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) ռուսական ռազմակայանում, հաղորդում է օկրուգի մամուլի ծառայությունը:
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ռուս զինագործ Միխայիլ Կալաշնիկովի հուշարձանն է բացվել Հայաստանում Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) ռուսական ռազմակայանում, հաղորդում է օկրուգի մամուլի ծառայությունը:
Նախագիծն իրականացվել է ռազմակայանի հրամանատար գնդապետ Անդրեյ Ռուզինսկու նախաձեռնությամբ, որն առաջարկել է բացել թանգարան և հարևանությամբ կանգնեցնել «զենքի վարպետի» արձանը: Մոտ երեք մետր բարձրություն ունեցող արձանը պատկերում է Կալաշնիկովին ողջ հասակով, այն կերտվել է քարից` Երևանում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Կալաշնիկովի ավտոմատը ճանաչվել է 20-րդ դարի լավագույն հրաձգային զենք և առկա է հարյուրից ավելի երկրների ուժային կառույցների սպառազինության մեջ: --0--

