Արևմտյան պատժամիջոցները չեն ազդի հայ–ռուսական ռազմատեխնիկական համագործակցության վրա
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Արևմտյան պատժամիջոցները ռուսական ռազմարդյունաբերական համակարգի նկատմամբ չեն ազդի Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության վրա, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։
«Այդ համագործակցությունն այժմ բարձր մակարդակի վրա է, և մենք չենք տեսնում որևէ բան, որը կարող է խանգարել դրան»,– չորեքշաբթի մամուլի ասուլիսում հայտնեց Օհանյանը։
ԱՄՆ–ն ուկրաինական իրադարձությունների կապակցությամբ պատժամիջոցներ է սահմանել, մասնավորապես, մի շարք ռուսական պաշտպանական և հումքային ընկերությունների նկատմամբ։
Պատժամիջոցների ցուցակում են` «Ալմազ–Անտեյ» կոնցեռնը, Ուրալվագոնզավոդը, Մեքենաշինության ՈԱԿ–ը և «Ռոստեխի» մի քանի կառույցներ` «Կալաշնիկով» (նախկին «Իզմաշ»), «Սոզվեզդիե», «Ռադիոէլեկտրոնային տեխնոլոգիաներ» (КРЭТ), «Բազալտ» կոնցեռնները և Սարքավորումների կոնստրուկտորական բյուրոն։ -0-

