Փամբակի ուսումնավարժարանի մարտավարական հատուկ զորավարժությունների ընթացքում ՀՌՕ հետախույզները հաղթահարում են լեռնային գետերը
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ պաշտպանության նախարարության «Փամբակ» բարձրլեռնային ալպինիստական ուսումնավարժարանում Հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմակայանի ավելի քան 300 հետախույզներ կսովորեն լեռնային գետեր հաղթահարել մարտավարական հատուկ զորավարժությունների ընթացքում։
Այդ պարապմունքներն անցկացվում են միավորման հետախուզության և լեռնային պատրաստվածության հրահանգիչների գլխավորությամբ, հայտնում է ՀՌՕ մամուլի ծառայությունը։
«Մասնագետների պատրաստվածության անցկացման առանձնահատկությունը 1.5 ամիսների ընթացքում անտառալեռնային տեղանքում բարձրլեռնային և շոգ կլիմայի, ծովի մակարդակից ավելի քան 2 հազար մետր բարձրության վրա +45 աստիճանի պայմաններում մշտական գտնվելն է»,– ասվում է հաղորդագրության մեջ։
Պարապմունքներն անցկացվում են երկու փուլով։ Առաջինում զինծառայողները կծանոթանան գետերի տեղագրական դասակարգմանը, լեռնային գետերն անցնելու տեխնիկային, տեղափոխման ժամանակ հնարավոր դժբախտ պատահարներին, կսովորեն առաջին բուժօգնություն ցուցաբերել տուժածներին։
Գործնական պարապմունքների ընթացքում լեռնային պատրաստվածության հրահանգիչները զինծառայողներին կսովորեցնեն մի քանի տեսակի անցումների ճիշտ կիրառում ճաղաշարի կիրառմամբ` կախովի, գերանի վրայով, ծանծաղուտով և բազրիքով լողալով։
Հատուկ ուշադրություն կդարձվի լեռնային գետով տեխնիկապես առավել բարդ անցումներին ծանծաղուտով և ճաղաշարով լողալով։ Պարապմունքներին զինծառայողներին կսովորեցնեն ինքնուրույն ընտրել գետի ափի հենարանը` հաշվի առնելով լեռնային–ժայռոտ տեղանքը, ճաղաշար կառուցել, հաղթահարման ժամանակ ապահովագրվել և անցնել ամբողջովին սպառազինված խմբի կազմով։
Ջրային արգելքները հաղթահարելու ուսուցումը կավարտվի մարտական պայմաններին առավելագույնս մոտեցված վարպետության դասընթացով, պայմանական հակառակորդի իմիտացիայով ոչ մարտական փամփուշտներով և պայթուցիկ նյութերով հրաձգության ժամանակ։ Առավել պատրաստված զինծառայողները խմբերի կազմում ցույց կտան լեռնային գետերն անցնելու կարգը` անցումների բոլոր տեսակների օգտագործմամբ։ -0-

