Ղրիմի ռազմական դելֆիններն այլևս չեն սպանի դիվերսանտ–լողորդներին. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Սևաստոպոլի պետական օվիկանավազանի ռազմական դելֆիններն այլևս չեն օգտագործվի դիվերսանտ–լողորդներին չեզոքացնելու համար, չորեքշաբթի ՌԻԱ Նովոստիին է հայտնել 1988-1992 թվականներին Սևծովյան նավատորմի հակադիվերսիոն ուժերի և միջոցների ջոկատի հրամանատար առաջին աստիճանի կապիտան Յուրի Պլյաչենկոն։
Ռազմական դելֆիններն ավելի վաղ հաստիքով ամրագրված էին այդ ստորաբաժանմանը։
«Ռազմական դելֆինների օգտագործումը լողորդների ոչնչացման համար արդեն հնացել է։ Գլոբալ պատերազմների ժամանակներն անցել են։ Եթե նախկինում դելֆինը կարող էր տեսողականորեն տարբերել հակառակորդին «յուրային» ջրասուզակներից, ապա ներկայում դա գործնականորեն անհնար է հսկայական թվով գրեթե նմանատիպ համազգեստի պատճառով»,– ասել է Պլյաչենկոն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Նա միաժամանակ ընդգծել է որոնողական և որոնողական–փրկարար օպերացիաներում դելֆիններին օգտագործելու կարևորությունը։ Բացի այդ, ասել է Պլյաչենկոն, շատ արդիական են պատրաստման այն տեսակները, ինչպես դելֆինի վրա տեղադրված խողովակաշարերի խցիկով, ստորջրյա մալուխներով դիտումը, հրաձգարաններում ռազմական խորտակված տեխնիկայի որոնումը։ -0-

