«Էրեբունի» ավիաբազայի օդաչուները Հայաստանի երկնքում «4+» բարդության թռիչքներ են իրականացնում

20.12.2013, 14:02
«Էրեբունի» ավիաբազայի օդաչուները Հայաստանի երկնքում «4+» բարդության թռիչքներ են իրականացնում
«Էրեբունի» ավիաբազայի օդաչուները Հայաստանի երկնքում «4+» բարդության թռիչքներ են իրականացնում

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Երևանի Էրեբունի օդակայանում տեղակայված Հարավային ռազմական օկրուգի ՌՕՈՒ և ՀՕՊ հրամանատարության ավիաբազայի ռուս օդաչուները ՄիԳ «Ստրիժի» կործանիչներով «4+» սերնդի ինքնաթիռներին առաջադրվող բարդության թռիչքներ են իրականացնում։

Թռիչքների ժամանակ թռիչքա–ինստրուկտորական կազմը օդանավի կառավարման հմտություններ էր մշակում ձմռանը` կլիմայական պայմանները հաշվի առնելով։ Ամեն տարի մոտ 30 թռիչք է կատարվում` անձնակազմերի` ավելի քան 14 ժամ ընդհանուր թռիչքաժամով։

Թռիչքների ընթացքում հիմնական ուշադրությունը տրվում է օդանավի կառավարման հմտությունների կատարելագործմանը և օդային մարտերի անցկացմանը` ցածր ամպամածության և մառախուղների պայմաններում փոքր բարձրությամբ`ծովի մակարդակից 4-5 հազար մետր լեռների վրայով։

2014 թվականին Մոսկվայի Կարմիր հրապարակում Հաղթանակի զորահանդեսի նախապատրաստման շրջանակներում Էրեբունի ավիաբազայի «Ստրիժների» ռուս օդաչուները կմշակեն զույգերով և համաժամանակյա թռիչքների իրենց վարպետությունը ռազմական Ռոստովի մարզի Միլլերովո և Մոսկվայի մարզի Կուբինկա օդանավակայաններում։--0--