ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան երկկողմ պայմանավորվածությունների իրականացման նպատակով սույն թվականի փետրվար ամսին կայցելի Հայաստան, ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունից` ներկայացնելով ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի և Բորդյուժայի՝ Մոսկվայում կայացած հանդիպման արդյունքները:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ՀԱՊԿ համագործակցության խնդիրների լայն շրջանակ և հանգամանալից քննարկել են Երևանում ստորագրված ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության միջոցառումների ծրագիրը և ժամանակացույցը` ներառյալ «Կանալ», «Նելեգալ», «Պրոկսի» միջոցառումների իրականացումը, որոնք առնչվում են տեղեկատվական անվտանգությանը:
Հանդիպմանը քննարկվել են նաև 2012թ. Հայաստանում ՀԱՊԿ արագ արձագանքման հատուկ ստորաբաժանումների զորավարժության անցկանցմանն առնչվող հարցեր:
Ինչպես հայտնում է մամուլի ծառայությունը, ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը ներկա կգտնվի նաև հայ անվանի հետախույզ Գևորգ Վարդանյանի հուղարկավորման արարողությանը: -0-