ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման շարունակական պատերազմ չի սկսի Իրանի դեմ՝ նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրությունների նախաշեմին, կարծում է ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող Գոհար Իսկանդարյանը:
«Կարծում եմ, որ նախընտրական տարում ԱՄՆ իշխանությունները զերծ կմնան Իրանի դեմ մարտական գործողություններից: Դրա հետևանքները կարող են անկանխատեսելի լինել և ձնագնդի էֆեկտ ունենալ»,- ասաց փորձագետը:
Նա նշեց, որ Իրանի կողմից Հորմուզի նեղուցը փակելու դեպքում, ԱՄՆ-ն ուժի միջոցով կբացի այն:
«Կարծում եմ, որ Հորմուզի նեղուցի ուժային բացումը, որի միջոցով իրականացվում է համաշխարհային նավթի 40 տոկոս տարանցումը, ինչպես նաև Իրանի ռազմավարական օբյեկտների ուղղությամբ կետային հարվածները հնարավոր են, բայց կասկածում եմ, որ ԱՄՆ-ն երկարատև պատերազմ կսկսի»,-ասաց փորձագետը:
ԱՄՆ-ն և Արևմուտքի մի շարք այլ երկրներ Իրանին կասկածում են համաշխարհային ատոմի ծրագրի քողի տակ միջուկային զենքի մշակման մեջ: Թեհրանը հայտարարում է, որ իր միջուկային ծրագիրն ուղղված է բացառապես էլեկտրաէներգիայի հարցում երկրի պահանջները բավարարելուն:
Պարսից ծոցից նավթի փոխադրման առանցքային ծովային ճանապարհներից մեկի՝ Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակը սրվել է Իրանի «Վելայաթ-90» («Գլավենստվո-90») ՌԾՈՒ վերջին զորավարժությունների ֆոնի ներքո, որոնք ավարտվել են մեծ հեռահարությամբ հրթիռի փորձարկումով:
Ավելի վաղ Իրանի զինվորականները հայտարարում էին, որ կարող են փակել նեղուցը, եթե Արևմուտքի երկրները պատժամիջոցներ կիրառեն Իսլամական Հանրապետությունից նավթի արտահանման համար: Միաժամանակ իրանական ռազմական հրամանատարությունն ընդգծում էր, որ կարևոր տրանսպորտային զարկերակը փակելու մասին որոշումը կարող է ընդունվել բացառապես երկրի բարձագույն քաղաքական ղեկավարության կողմից: Այդ հայտարարություններին հետևեցին ԱՄՆ զինվորականների կողմից արձագանքը, ովքեր խոստացան որևէ խոչընդոտ թույլ չտալ տարածաշրջանում նավարկության համար:
Երեքշաբթի՝ հունվարի 10-ին, հայտնի դարձավ, որ Եվրամիության անդամ երկրները որոշում են կայացրել ԵՄ արտգործնախարարների հանդիպումը հունվարի 23-ից 30-ը տեղափոխելու վերաբերյալ, որի ընթացքում քննարկվելու է իրանական նավթի արտահանման հնարավոր արգելքը: Նոր պատժամիջոցները կարող են ընդգրկվել, քանի որ Իրանը, ըստ Եվրամիության, առաջվա պես չի ցանկանում համագործակցել միջազգային հանրության հետ՝ ատոմային ծրագրի զարգացման հետ կապված հարցերի շուրջ: -0-